Համացանցում իր մռայլ հայացքի շնորհիվ մեծ ճանաչում ձեռք բերած կատուն 710 000 դոլար է շահել Կալիֆոռնիայում անցկացված դատավարության արդյունքում:
Ինչպես գրում է The Independent-ը, կատվի տերը շահել է հեղինակային իրավունքի մասին գործը Կալիֆոռնիայի դաշնային դատարանում: Grumpy Cat Limited ընկերությունը դատական հայց է ներկայացրել ամերիկյան Grenade սրճարանների ցանցի դեմ՝ մռայլ կատվի կերպարն օգտագործելու մասին պայմանագրի կետերը խախտելու համար:
Ընկերությունն իրավունք ուներ օգտագործել ջղային կատվի կերպարը Grumppuccino ըմպելիքի վաճառքի համար, սակայն դրա հետ մեկտեղ վաճառել է նաև այլ արտադրանքներ:
Կատուն, որի անունը Տարդար Սոուս է, համացանցի աստղ է դարձել 2012-ին, երբ կենդանու լուսանկարները հրապարակվել են համացանցում: