Добавить новость

Фестиваль «Зеленый подиум» пройдет в Москве

Программа «Семья. Лето. Парк» прошла в Мытищах

Российский посол: создание валюты БРИКС не является вопросом ближайшего времени

Военкор Романов публично извинился за свои слова о подразделении «Ахмат»



World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Գազի առևտուրը խորացնելու Իրանի առաջարկը կանտեսվի ՌԴ-ի, մեր իշխանավորների անձնական շահագրգռվածության և իրանական գազի գնի պատճառով. փորձագետներ

Իրանական կողմի՝ Հայաստանի հետ գազի առևտուրը խորացնելու առաջարկը կանտեսվի և՛ Ռուսաստանի, և՛ մեր իշխանավորների անձնական շահագրգռվածության պատճառով: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Հայկ Բալանյանը:

Իրանական գազի ծավալները մեծացնելու մասին խոսակցությունների ժամանակ մշտապես առաջ է գալիս Ռուսաստանի գործոնը՝ Հայաստանում միայն ռուսական գազը վաճառելու, հարցը, բայց Հայկ Բալանյանը կարծում է, որ խնդիրը միայն ռուսական կողմի մեջ չէ:

«Մեզ մոտ գազային ոլորտը բավարար թափանցիկ չէ. ես ապացույցներ չունեմ, բայց ենթադրում եմ, որ Հայաստան- Ռուսաստան մեծ քաղաքական առևտրի ընդհանուր կաթսայի մեջ՝ 102-րդ ռազմաբազա, ռուսական գազի գին, անվտանգություն, հենց գազի գինն է սակարկվում: Իմ կարծիքով՝ այստեղ որոշակի չարաշահումների տարր կա, որին մասնակից են և՛ ռուսները, և՛ Հայաստանի իշխանությունները: Այդտեղ նյութական շահագրգռվածություն էլ կա, որն էլ զսպում է քաղաքական և տնտեսական միջպետական առևտուրը թափանցիկ դարձնելը»,- նշեց տնտեսագետը:

Հիշեցնենք, որ Իրանի ազգային գազային ընկերության գործադիր տնօրեն Համիդռեզա Արաղին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը գազի ոլորտում։ Նա նշել է, որ հայկական մասնավոր և պետական հատվածները կարող են Իրանից ավելի շատ գազ գնելու առաջարկով հանդես գալ:

Ըստ Հայկ Բալանյանի՝ տրամաբանական կլիներ, եթե Հայաստանն իր հետ անմիջական սահմաններ ունեցող և աշխարհում գազի պաշարներով երկրորդը հանդիսացող Իրանից գազի հիմնական պաշարները ստանար, բայց այդ որոշումը չի կայացվում վերը նշված պատճառներով։

«Իրանական գազի արտահանման դիմաց մենք կարող ենք ոչ միայն հոսանք արտահանել Իրան, այլ նաև շատ այլ ապրանքներ: Բարտերի թեման փոխադարձաբար ձեռնտու է երկու կողմերին էլ: Քանի որ Հայաստանում գազի ոլորտը թափանցիկ չէ, այստեղ մնում է ենթադրել, որ անձնական շահագրգռվածությունն է, թե ինչու այս որոշումը չի կայացվում»,- ասաց նա:

Հայկ Բալանյանը նշեց, որ ռուսական ազդեցությունը Իրանի հետ գազի առևտրի խորացման հարցում այդքան էլ մեծ չէ. Ռուսաստանի համար Հայաստանի կողմից գազի սպառումը մեծ նշանակություն չունի՝ հաշվի առնելով ռուսական գազի միլիարդավոր դոլարների արտահանումները:

«Մեր շուկան շատ սկզբունքային և կատաստրոֆիկ ճեղքվածք չի առաջացնի: Իրենց համար դա ավելի շատ քաղաքական որոշում է, իսկ հենց հայկական իշխանությունների համար, ինձ թվում է, որ շահույթը պահպանելու խնդիր կա: Ինչպե՞ս է ստացվում, որ պարբերաբար ՌԴ-ին պարտք ենք մնում, թեև մենք բոլորս գազի համար վճարում ենք: Պարզվեց, որ մենք պարտք ենք, և մեր գազատարները տվեցինք Ռուսաստանին: Կարեն Կարապետյանից դա սկսեց, երբ ինքն էր այդ ժամանակ, այսպես ասած՝ մեր գազի մենեջերը»,- ընդգծեց տնտեսագետը:

Իրանը Հայաստանին բազմիցս առաջարկել է մեծացնել գազի ծավալները, բայց դա հիմնականում մերժվել է: Այժմ Հայաստանը Իրանից միայն գազ է ստանում և դրա դիմաց էլէկտրաէներգիա է արտահանում Իրան: Այս անգամվա առաջարկը, ըստ Հայկ Բալանյանի՝ առավել ևս կանտեսվի՝ հաշվի առնելով ներկա վարչապետ Կարեն Կարապետյանի գործոնը:

Թեև տնտեսագետը հոռետես է Իրանի կողմից գազի առևտուրը խորացնելու առաջարկի իրականություն դառնալու հարցում, բայց այնուամենայնիվ դրական է վերաբերվում է ԻԻՀ-ի այս քայլին: Նրա կարծիքով՝ Իրանն այս առաջարկով «պաս» է տալիս Հայաստանին, որպեսզի Հայաստանը նույն Ռուսաստանի հետ քաղաքական առևտրում հավելյալ գործոններ ունենա:

«Օրերս ներկայացվեց նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, որը ռուսական մարդ չէ, և մենք բոլորս էլ ենթադրում ենք, որ այդ որոշումը կարող է Ռուսաստանում այլ արձագանք առաջացնել: Եվ այդ արձագանքի տարրերից մեկը մեր անվտանգությունն է, չնայած 102-րդ ռազմաբազայից ինչքան մենք ենք օգտվում, այնքան էլ ՌԴ-ն է օգտվում: Եվ ՌԴ-ի հնարավոր հակաքայլերից երկրորդը պետք է լինի գազի գնի խնդիրը: Իրանի «պասը» այս իմաստով Հայաստանի համար մեծ նվեր է, որ եթե գազի գնի մասին խոսք գնա Ռուսաստանի կողմից, ապա Հայաստանը կարող է Իրանի առաջարկած այլընտրանքը քաղաքական առևտրի մեջ օգտագործել»,- ասաց Հայկ Բալանյանը:

Իրանագետ Արմեն Վարդանյանը, մինչդեռ, նշում է, որ Իրանի հետ գազի առևտուրը խորացնելու հարցում խոչընդոտող գործոնը կարող է լինել «Գազպրոմի» կողմից Հայաստանի իշխանությունների վրա գործադրվող ճնշումը:

«Հնարավոր է, որ «Գազպրոմը» արգելում է Հայաստանին գազ գնել Իրանից, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի ազդեցություն ունի այդ կազմակերպությունը Հայաստանի իշխանությունների վրա և 2013թ. կնքած հայ-ռուսական գազային խայտառակ պայմանագիրը, որով Հայաստանը 30 տարով՝ մինչև 2043թ. չի կարող առանց Գազպրոմի թույլտվության գազ գնել երրորդ կողմից»,- հայտնեց իրանագետը:

Նրա խոսքով՝ Իրանից Հայաստան գազի ծավալների մատակարարման հնարավորություններ միշտ էլ կան, քանի որ Իրան-Հայաստան գազամուղը օգտագործվում է իր հնարավորությունների 25 %-ի չափով: Սակայն, նա նկատում է, որ բացի «Գազպրոմից», խոչընդոտող հանգամանք կարող է լինել իրանական գազի գինը:

«Կարող է նաև խոչընդոտող հանգամանք լինել, օրինակ, գազի գինը: Իրանի իշխանությունները երբեք հրապարակավ չեն հայտարարել, թե ինչ գնով են պատրաստ գազ վաճառել Հայաստանին: Հայաստանում Իրանի նախկին դեսպանը հայտարարում էր, որ այն բանակցությունների առարկա կարող է լինել, և իր երկիրը մեկ երկրի մի գնով կարող է գազ վաճառել, մեկ ուրիշ երկրի՝ մեկ այլ գնով»,- ասաց Արմեն Վարդանյանը:

 

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Александров в Приморье опять стало больше

Кожемяко: во Владивостоке могут построить центр реабилитации для ветеранов СВО

Аренда посуточного жилья для россиян резко подорожала в июле

Запрет на закупку иностранных аттракционов, автобусов и канатных дорог планируют ввести в России

Музыкальные новости

«Спартак» в товарищеском матче обыграл «Уфу»

ИИ-функции в устройствах Samsung Galaxy будут бесплатными до 2026 года

Сергей Собянин. Главное за день

Победитель Олимпиады-80 Николай Корольков умер в возрасте 77 лет

Новости России

Праздничный поезд из Хабаровска прибыл в Тынду на 50-летие БАМа

Девушка сломала шлагбаум, чтобы ее парень мог проехать на машине

Аренда посуточного жилья для россиян резко подорожала в июле

8 июля - День семьи, любви и верности.

Экология в России и мире

КАК АНТАГОНИСТ МОЖЕТ ИЗМЕНИТЬ МИР ИЛИ ИСТОРИЯ ОДНОГО МОСКОВСКОГО РЭПЕРА.

Помощь в организации Презентации книги для Писателей и Поэтов в Книжных магазинах и других площадках

Аренда посуточного жилья для россиян резко подорожала в июле

Гала-закрытие I Международного фестиваля «Мир классического романса» состоится в Капелле Санкт-Петербурга

Спорт в России и мире

Медведев пообещал выложиться на 100 процентов в матче Уимблдона с Синнером

Теннисистки из Тольятти закончили выступление на турнире в Уимблдоне

Первую ракетку мира решили утешить после сенсации от казахстанки на Уимблдоне

Более 100 спортсменов в Саратове принимают участие в Кубке России по настольному теннису памяти Паралимпийской чемпионки Наталии Мартяшевой

Moscow.media

Мимо прошла... Я о грозе ?

Ученые создали мышь с иммунитетом человека

Родные просторы... Старая Устьевская ГЭС на реке Вруда

Военные следователи провели в Ялте проверку лиц, не вставших на воинский учет











Топ новостей на этот час

Rss.plus






На французских выборах победил фанат Путина. Так ли это и кто это?

Праздничный поезд из Хабаровска прибыл в Тынду на 50-летие БАМа

Девушка сломала шлагбаум, чтобы ее парень мог проехать на машине

Кожемяко: во Владивостоке могут построить центр реабилитации для ветеранов СВО