Երևանի «Փյունիկը» ուսումնամարզական երկրորդ հավաքի շրջանակում ստուգողական հանդիպում է անցկացրել ուկրաինական «Ալեքսանդրիայի» հետ:
Ալանիայում կայացած հանդիպումն ավարտվել է «Ալեքսանդրիայի» ջախջախիչ հաղթանակով` 6:0: Եղանակային վատ պայմանների պատճառով հանդիպման հեռարձակումը եղել է անհասանելի:
Խաղի հաշիվը բացվել է 21-րդ րոպեին: Նշանակված 11 մետրանոցն անվրեպ է իրացրել Անդրեյ Զապորոժանը: 37-րդ րոպեին գոլով աչքի է ընկել Սերգեյ Ստարենկին:
Երկրորդ խաղակեսում աչքի են ընկել Եվգենի Բանադան, Տիմուր Ստեցկովը, Եվգենի Պրոտասովը և Վասիլի Գրիցուկը:
Ուկրաինական ակումբի կազմում փորձաշրջան անցնող Պետրոս Ավետիսյանը մասնակցել է առաջին խաղակեսին:
«Փյունիկի» մեկնարկային կազմը.
Գոռ Մանուկյան, Արթուր Քարտաշյան, Արամ Շախնազարյան, Սերոբ Գրիգորյան,Արմեն Մանուչարյան, Կառլեն Մկրտչյան, Նարեկ Ասլանյան, Էրիկ Վարդանյան,Էմիլ Եղիազարյան, Ալիկ Առաքելյան, Էրիկ Պետրոսյան
«Ալեքսանդրիայի» մեկնարկային կազմը.
Դմիտրի Ռուդիկ, Վլադիսլավ Բաբոգլո, Գլեբ Բուխալ, Սերգեյ Չեբոտաև, Տիմուր Ստեցկով, Անդրեյ Զապորոժան, Սերգեյ Ստարենկի, Եվգենի Պրոտասով, Պետրոս Ավետիսյան, նորեկ (անունը չի նշվում), Արտյոմ Սիտալո
Հավելենք, որ «Փյունիկը» հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 30-ին: Երևանյան ակումբի մրցակիցը կլինի բուլղարական «Պիրինը»: