Մեծ Բրիտանիայի թագուհու մասին նկարահանվող «Թագը» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում կհայտնի արքայադուստր Դիանայի կերպարը, իսկ չորրորդ եթերաշրջանում կդառնա գլխավոր հերոսուհիներից մեկը: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Հեռուստասերիալը Netflix ծառայության նախագիծն է: Առաջին երկու եթերաշրջանը նվիրված են Էլիզաբեթ Երկրորդ թագուհու երիտասարդությանը: Միապետուհու կերպարը մարմնավորել է Քլեր Ֆոյը, նրա ամուսնու դերը խաղացել է Մեթ Սմիթը, իսկ քրոջ դերը՝ Վանեսա Կիրբին:
Երրորդ եթերաշրջանում որոշում է կայացվել փոխել դերասաններին՝ առավել տարիքով դերասաններ ընտրելով: Արդեն հայտնի է, որ թագուհու դերի համար հրավիրվել է Օլիվիա Քոլմանը:
Հաստատվում է, որ նոր եթերաշրջանում կհայտնվի արքայադուստր Դիանայի կերպարը: Հավանաբար, հաջորդ երկու մասում նրա կերպարին առավել մեծ տեղ կհատկացվի:
Սերիալում մտադիր են անդրադառնալ նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերին:
Հիշեցնենք, որ սերիալի նկարահանումներն սկսվել են 2015 թվականին: