ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Սբ. Սարգսի տոնի առթիվ, գնելով Samsung, Nokia, Motorola, Cubot, Alcatel, Huawei, Xiaomi կամ Blu սմարթֆոն ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում, բաժանորդները կստանան 5000ՄԲ ինտերնետ, որը կարող են օգտագործել 1 ամսվա ընթացքում:
Առաջարկը գործում է մինչև 2018 թվականի փետրվարի 16-ը և ներառում է սմարթֆոնների հետևյալ մոդելների ցանկը՝
Սմարթֆոնները հնարավոր է ձեռք բերել ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ գնման տարբերակով:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի այս նոր առաջարկով՝ մեր բաժանորդները իրենց կամ իրենց սիրելիներին նոր սերնդի սմարթֆոններ գնելիս կստանան 5000ՄԲ գերարագ ինտերնետ և առանց մտահոգվելու կկարողանան ներբեռնել իրենց նախընտրելի բջջային հավելվածները և շարունակել շփվել սոցիալական ցանցերում անմիջապես նոր սմարթֆոնով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
*Ներառված ինտերնետ փաթեթ կամ ակտիվ BIT կամ Super BIT ծառայություն ունենալու դեպքում՝ նախ սպառվում են այդ փաթեթները, այնուհետև սմարթֆոնը գնելիս տրամադրված 5000ՄԲ ինտերնետը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում` https://www.facebook.com/MTSArmenia/: