Համացանցում անցյալ տարի լայն տարածում էր գտել տեսանյութը, որում տարեց կինը «գյուլաշ» մենամարտի ժամանակ մրցագորգին է հայտնվում ու ապտակում կռվողներից մեկին:
Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, այժմ հայտնի է դարձել, որ այդ կինն ազգությամբ հայ է:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Դոնի Ռոստով քաղաքում: Տատիկը նման քայլի է դիմել, քանի որ մենամարտի մասնակիցներից մեկն իր թոռն էր (կապույտ մարզահագուստով երիտասարդը):
«Նա հայ է, հայերեն էր խոսում, դատավորների հասցեին հայերենով ինչ-որ արտահայտություններ էր անում: Ամբողջ մենամարտի ընթացքում նա այնպես էր անհանգստանում թոռան համար, որ մի պահ չդիմացավ ու, դուրս գալով մրցագորգ, ապտակեց մրցակցին»,-աղբյուրի հետ զրույցում պատմել է մենամարտի մեկնաբան Ալեքսանդր Միտրոպոլսկին:
Նա նաև ընդգծել է, որ բազմամյա կարիերայի ընթացքում առաջին անգամ էր նման դեպքի ականատես լինում: