«Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրին հերթական անգամ գովասանքի խոսքեր է հնչեցրել լոնդոնյան ակումբի նորեկ, հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին.
«Ես Հենրիխի մեծ երկրպագուն էի, երբ ինքը դեռ խաղում էր Դորտմունդում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդում» նրա գործերն այնքան էլ հաջող չդասավորվեցին:
Մխիթարյանը համապատասխանում է «Արսենալի» խաղաոճին: Ժամանակը ցույց կտա, թե գործարքից ով ավելի շատ շահեց: Համենայն դեպս, նա շարունակում է հիանալի ֆուտբոլիստ մնալ»,- Անրիի խոսքերն է մեջբերում «Express»-ը:
Հիշեցնենք` Մխիթարյանի` ՄՅՈւ-ից «Արսենալ» տեղափոխության մասին պաշտոնապես հայտարարվել է հունվարի 22-ին: