Հավանության է արժանացել «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծի ընդունման դեպքում ակնկալվում է համաձայն ՀՀ սահմանադրության 2015 թ. փոփոխությունների՝ կարգավորել Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները՝ ստեղծելով Անվտանգության խորհրդի բնականոն գործունեության համար անհրաժեշտ և բավարար նախադրյալներ: Օրինագծով ամրագրվել են Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթները և լիազորությունները, […]