Հունվարի 25-ին, ժամը 13:15-ին ՀՀ ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Ելփին-Չիվա ավտոճանապարհին բեռնատար է շրջվել, կա երկու զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նշենք, որ shamshyan.com-ի տեղեկություններով` վթարի հետևանքով տեղում մահացել են վարորդն ու ուղևորը։ Վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ մեծ դժվարությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Կայքի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փողոցի բնակիչ՝ 49-ամյա Արամ Վոլոդյայի Գրիգորյանի անվամբ։