Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկում՝ Չունցինում, միառելս ճանապարհն անցնում է բնակելի շենքի միջով, որի բնակիչները կարող են գնացք նստել Լիզիբա կայարանում. այն զբաղեցնում է շենքի յոթերորդ և ութերորդ հարկերը:
Big Picture-ի հաղորդմամբ՝ միառելս ճանապարհը կառուցված է այնպես, որ անցնում է 19-հարկանի շենքի միջով:
Նշվում է, որ գնացքների առաջացրած աղմուկը մեղմում է հատուկ սարքավորումը, և այն չի անհանգստացնում բնակիչներին: Այլ տվյալների համաձայն՝ մարդիկ բողոքում են աղմուկից և գլխացավից:
Հատկանշական է, որ այս որոշումը փոխզիջման արդյունք է. այս կերպ հնարավոր է դարձել չքանդել շենքը միառելս ճանապարհի կառուցման համար: