Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թ-ին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» նախագիծը:
Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 91 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Նախագիծ հայտարարության հեղինակներին՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանին, Վահրամ Բաղդասարյանին և ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին միացել են նաև խմբակցությունները՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը, «Ծառուկյան» խմբակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը,«Ելք» խմբակցությունը:
Նախքան քվեարկությունը ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը նշեց, որ առաջարկներ է արել, որոնք, կարծես թե, չեն ընդունվել հեղինակների կողմից. «Ոչ մի ցեղասպանության ճանաչման բանաձևում ճանաչում բառը չի օգտագործվում, մենք շատ երկրների մեղադրում ենք ընտրովի վերաբերմունքի մեջ, մենք էլ նույնը չանենք ու ամբողջությամբ դատապարտենք»,-կոչ արեց նա: