Добавить новость

Туляк Владимир Машков представил логотип празднования 80-летия Победы

Буковый лес в мае. Крым.

Mash: в Москве мужчина пытался ограбить магазин и напал на покупателя с ручкой

Фестиваль «Вкус Якутии» вновь соберет российских звезд кулинарии

World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Հայկական ժամանակ». Մովսես Հոկոբյանը Վիգեն Սարգսյանի դեմ արշավ է սկսել

«Վիգեն Սարգսյանի շուրջ տարօրինակ բաներ են կատարվում: Պաշտպանության նախարար դառնալու օրվանից Սարգսյանը մշտապես սկանդալների կենտրոնում է եղել:

 

Նախ՝ 1000 դրամները, ապա «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, և հատկապես  տարկետման իրավունքի սահմանափակումների շուրջ աղմուկը: Այնուհետև ՊՆ մի քանի երկարամյա պաշտոնյաների պաշտոնանկությունը, որոնցից ամենաթարմն ու աղմկոտը գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանինն էր:

 

Վիգեն Սարգսյանն ի լուր աշխարհի հայտարարեց, որ ինքն է Բաղմանյանին ազատել աշխատանքից, որից հետո ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը անսպասելի և նույնիսկ ամոթալի աստիճան փութաջանորեն Վիգեն Սարգսյանի գովքը երգեց, այդպիսով՝ վերջինիս հրապարակայնորեն ընդունելով՝ որպես պաշտպանության ոլորտի առաջնորդ և յուր ղեկավար:

 

Հակոբյանի այս խոնարհումը պատճառներ ուներ. բանն այն է, Բաղմանյանից հետո Սարգսյանը պատրաստվում էր ազատվել նաև ԳՇ պետ Մովսես Հակոբյանից, որը բանակի, մեղմ ասած այնքան էլ լավ համբավ չունեցող գեներալներից է: Հակոբյանի հարցազրույցից հետո նրա ազատումից առայժմ ոչ մի լուր չկա:

 

Փոխարենը Վիգեն Սարգսյանը կրկին հայտնվել է սկանդալի կիզակետում: Այս անգամ նա ֆեյսբուքյան գրառում է արել, որով կոչ է արել միանալ վիրավորված զինվորին արտերկիր բուժման ուղարկելու համար կազմակերպված դրամահավաքին:

 

Անձամբ ինքը  4 294 դոլար է փոխանցել այդ նպատակի համար: Եվ ահա սկսվել են քննարկումները, թե ինչու ՊՆ-ն իր միջոցներով չի հոգում զինվորի բուժման ծախսերը, կամ, եթե այս մի զինվորի համար դրամահավաքի կոչեր է անում, նախարարն էլ մասնակցում է դրան, ինչու կրկին վիրավորում ստացած և արտերկիր մեկնելու կարիք ունեցող ուրիշ զինվորների համար նույնը չի արվում:

 

Եվ կրկին առաջին պլան են եկել բանակի թալանը, գեներալների ջիպերը, զինվորի բաժին «սմետանը» և այլն: Կրքերը բորբոքվեցին, երբ Վիգեն Սարգսյանի նյարդերը տեղի տվեցին և նա ՖԲ իր էջում օգտատերերից մեկին պատասխանեց՝ «բոշան դու ես»:

 

Ընդհանրապես Սարգսյանը հանգստյան օրերին ակտիվ էր ՖԲ-ում, մեկնաբանությունների էր պատասխանում, ինքն էր գրում: Մի բան, որ պետական պաշտոնյաները, համենայն դեպս, Հայաստանում հաճախ չեն անում:

 

Նույն Վիգեն Սարգսյանը ՀՀ երբեմնի ամենափակ չինովնիկներից մեկն է եղել, նախարար նշանակվելուց հետո էլ մինչև այս վերջին դեպքը ֆեյսբուքյան գործողություններով չի փայլել: Հարց է առաջանում, ինչն էր պատճառը, որ նա անձամբ որոշեց դրամահավաքի կոչեր անել ՖԲ-ում: Չէ որ նույնը կարող էր անել նախարարության աշխատակազմի, խոսնակի կամ ՊՆ-ին կցված ֆեյսբուքյան ֆեյքերի միջոցով:

 

Եվ ինչու նրա նյարդերը տեղի տվեցին այն աստիճան, որ լեզվակռվի մեջ մտավ օգտատերերից մեկի հետ: Կարծում ենք՝ այս հարցերի պատասխանը թաքնված է նրա շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունների մեջ:

 

Անցյալ շաբաթ գրել էինք, որ ըստ մեր տեղեկությունների Սերժ Սարգսյանը երրորդ անձանց մոտ դժգոհում է Վիգեն Սարգսյանից, կարծիք հայտնելով, որ նա այդպես էլ չկարողացավ կայանալ  նախարարի պաշտոնում: Գրել ենք նաև, որ մեր այդ հրապարակումից անմիջապես հետո նույն օրը, գեներալների հավաք տեղի ունեցով, որի ժամանակ գեներալները որոշեցին Վիգեն Սարգսյանին փոխել ներկայում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանով: Ակնհայտ է, որ այս հրապարակումները և հավաքը լուրջ անհանգստություն են առաջացրել Վիգեն Սարգսյանի մոտ:

 

Ըստ ամենայնի, նա իսկապես ցանկանում է շարունակել ղեկավարել երկրի ամենակարևոր՝ պաշտպանական գերատեսչությունը և պաշտոնի փոփոխությունը նրա սրտով չէ, անկախ նրանից, թե ՊՆ-ից հետո Սերժ Սարգսյանն իրեն ինչ աշխատանք կառաջարկի: Եթե Սարգսյանի համար միևնույնը լիներ, թե ինքը որ նախարարությունում կլինի՝ ՊՆ, ԱԳՆ, թե որևէ այլ պոստի, նա հանդարտ, առանց ցնցումերի կհետևեր գեներալների ու մյուս բոլոր շրջանակների գործողություններին և իր ոտքի տակ փորողների ցուցակ կկազմեր: Բայց Սարգսյանը այդպես չի պահում իրեն:

 

Ինչ վերաբերում է ֆեյսբուքում և իշխանական լրատվամիջոցներում Վիգեն Սարգսյանի դեմ այս օրերին ընթացող հակաքարոզչությանը, ապա այդտեղ ակնհայտ երևում են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանի ականջները:

 

Վերջինս Պաշտպանության նախարարին հրապարակային «խոնարհվելուց» հետո, ընդհատակյա լուրջ աշխատանք է տանում նրա դեմ: Չի բացառվում, որ գեներալների հավաքի ետևում նույնպես ԳՇ պետը կանգնած լինի»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Сергунина: в школах искусств Москвы проводят цикл встреч «Урок со звездой»

Забайкальские воркаутеры завоевали золото и серебро на Кубке в Москве

В России назвали справедливой пенсию в размере 40% от средней зарплаты

В Москве простились с бывшим солистом группы «На-На» Лёвкиным

Музыкальные новости

Всемирный день качества отметили в филиале «Московском» ООО «ЛокоТех-Сервис»

В подмосковной библиотеке сотрудники Росгвардии провели для ребят выставку уникальных экспонатов Великой Отечественной войны

Концерт дудук и Acid Hasid в «Колизей – Арене»

Выставка-гордость «И вечность возвестит, кто был Суворов»

Новости России

Дерматолог Мадина Байрамукова: как выбрать самый безопасный дезодорант

"Мигрантка заняла мое место, сердце не выдержало": Пассажирка рассказала о случае в самолёте

Семшов ответил, остаётся ли Тюкавин лидером «Динамо»

Нутрициолог Антонова посоветовала пользоваться обычным будильником для борьбы с привычкой начинать день с телефона

Экология в России и мире

Почему с возрастом нужно поменьше общаться с людьми? 3 поразительные цитаты долгожителя

Россиянам раскрыли цены на новогодний отдых в отелях Египта по системе "Всё включено"

Московские врачи спасли пациента с разрывом сердца

Госпожа удача

Спорт в России и мире

Янник Синнер обошёл Алькараса на $ 7 млн по призовым за сезон, Медведев замкнул топ-5 ATP

Касаткина остаётся в топ-10 рейтинга WTA, Шнайдер и Калинская сохранили позиции

Медведев опустился на пятое место в рейтинге ATP по итогам сезона

Рублев — об Итоговом турнире ATP: «Я сыграл три неплохие встречи с правильным рассудком»

Moscow.media

Питчинг Релиза. Отправить релиз на Питчинг.

Обновление RooX UIDM: усиленная аутентификация при входе в Linux

В спальном районе Орла иномарка сбила пешехода на зебре

Неудачный разворот: под Орлом «Changan» въехал в «Приору». Пострадал ребенок











Топ новостей на этот час

Rss.plus






Буковый лес в мае. Крым.

В Москве простились с бывшим солистом группы «На-На» Лёвкиным

В Электростали отметили День рождения Деда Мороза

Туляк Владимир Машков представил логотип празднования 80-летия Победы