Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ու առաջին տիկին Մակա Չիչուան կրկին ծնող են դարձել: Զույգի արու զավակը լույս աշխարհ է եկել հունվարի 15-ին:
Ինչպես հայտնում է newsgeorgia.ge կայքը, տղային անվանել են Թոմա Մարգվելաշվիլի:
«Ծնվել է Թոմա Մարգվելաշվիլին»,-ուրախալի լուրն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նախագահը:
Աղբյուրը նկատում է, որ Թոման Վրաստանում տարածված քրիստոնեական անուն է:
Հայտնի է, որ սա նախագահի ու նրա կնոջ 2-րդ համատեղ երեխան է: Նրանց առաջնեկը՝ Թեյմուրազը, 3 տարեկան է:
Մարգվելաշվիլին ու նրա կինը նախկին ամուսնություններից ևս երեխաներ ունեն: