«Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը 2018թ. միայն դրական զարգացումներ է սպասում՝ միաժամանակ խորհուրդ տալով պատրաստ լինել նաև բացասականին: «Ամեն ինչ կորոշի տնտեսական իրադրությունը: Եթե տնտեսությունում կարգուկանոն լինի, բարեկեցության աճ լինի և աշխատատեղեր, ապա ոչ մեկը չի հիշի որևէ լարվածության մասին»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Դ. Դվորնիկովը: Ըստ նրա՝ Հայաստանի համար շատ կարևոր է ամրապնդել դիրքերը ռուսական զբոսաշրջային շուկայում: Դ. Դվորնիկովը նշեց, որ այսօր շատերը, որ նախկինում մեկնում են Փարիզ կամ Հռոմ, այլևս հնարավորություն չունեն հանգստյան օրերին Եվրոպա «թռնելու». «Միջին ճաշը նույն Ֆրանսիայում կրկնակի թանկ է, քան Մոսկվայում: Այս առումով Երևանը, ինչպես նաև այլ քաղաքները, այդ թվում Ստեփանակերտը, կարող են լիովին եվրոպական հանգիստ առաջարկել, սակայն մատչելի գներով: Ինչ վերաբերում է պատերազմին և հակամարտությանը, ապա ամեն դեպքում, մենք՝ այսպես կոչված, փորձագետներս, ընդամենը դատողություններ ենք անում: Իսկ այստեղ պետք չէ խորիմաստ բաներ ասել, պետք է անել ամեն ինչ, որպեսզի խաղաղություն լինի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: