«Հայաստանի հարկատուները վճարում են դատարանի անգործության համար». «ԱրմենՏել»-ի Տեխնիկական բլոկի նախկին տնօրենի գործով 41 նիստ է հետաձգվել
3 տարի ու 8 ամիս է անցել Վ.Սաչկովի ձերբակալությունից: Այդ ընթացքում 68 նշանակված նիստերից կայացել է 27-ը: Այսինքն՝ 41 դատական նիստ հետաձգվել է: Ամբաստանյալի ասելով` դատարանի պատճառով: «Հայաստանի հարկատուները վճարում են դատարանի անգործության համար»,- «Հետք»-ին մեկնաբանեց Վլադիմիր Սաչկովը: