Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՀՀԿ-ն չի փոխի «ԱԺ կանոնակարգ» օրենքը, որ հնարավորություն ունենա բերման ենթարկել իր պատգամավորներին. Գևորգ Գորգիսյան

ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը չի կարծում, որ ԱԺ մեծամասնությունը հանդես կգա «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը փոփոխելու նախաձեռնությամբ: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցնելու խմբակցությունների իրավունքը շահեկան է նաև իշխող Հանրապետականին:

«Չեմ կարծում, որ փոխեն, որովհետև սա նաև Հանրապետական կուսակցությանը ձեռնտու լծակ է, չէ՞ որ հաճախ են լինում դեպքեր, որ ՀՀԿ-ն չի ունենում բավարար թվով պատգամավորներ ինչ-որ օրենք անցկացնելու համար: ՀՀԿ-ին էլ անհրաժեշտ է, որ ընդմիջում վերցնեն, որ բերման ենթարկեն իրենց խմբակցության պատգամավորներին»,-ասաց նա:

Միևնույն ժամանակ, Գորգիսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ամեն բան սպասում է և չի բացառում, որ կարող են փորձ անել ընդդիմադիրներին զրկել բոլոր հնարավորություններից, որպեսզի որևէ կերպ հնարավոր չլինի ազդել գործընթացների վրա: Նրա գնահատմամբ՝ ամեն բան կախված է նրանից, թե ինչ տեսլական ունի ՀՀԿ-ն՝ երկրի զարգացման հետ կապված

«Մեծամասնություն են ու կարող են կառավարությանը հարց տալու իրավունքից էլ զրկել, քվեարկելու իրավունքից էլ զրկել. պարզապես մենք պետք հասկանանք իշխող կուսակցության տեսլականը, թե ինչպիսի պետություն են ցանկանում ունենալ: Ի վերջո, սահմանադրական բարեփոխումների համար միջազգային հանրությանն էլ են տվել խոստումներ և դրա դիմաց գումարներ են ստացել, ինչպես նաև խոսք է տրվել բարձրացնել ընդդիմության դերը: Եթե նրանք ընդդիմությանը զրկելու են բոլոր հնարավոր լծակներից, նշանակում է, որ գնում ենք տոտալիզացման, բռնապետության, միգուցե ռազմականացման՝ հաշվի առնելով «ազգ-բանակ» կոնցեպտը»,- շարունակեց Գևորգ Գորգիսյանը:

Պատգամավորը գտնում է, որ եթե իշխանությունը նման քայլի գնա, ապա թե՛ հասարակությունը, թե՛ միջազգային հանրությունը կհասկանան՝ ինչ է թաքնված դիմակի տակ: Նրա դիտարկմամբ՝ հիմա ժողովրդավարության դիմակի տակ իշխանությունն այլ գործ է անում:

«Սակայն այդ քայլը կազդի երկրի միջազգային վարկանիշի վրա, թեպետ միջազգային հանրությունը կհասկանա, թե ում հետ գործ ունի: Երբ մենք ինչ-որ օրինագիծ ենք ներկայացնում, ՀՀԿ-ն միշտ հորդորում է մտածել Արցախի մասին, բայց երբ նրանք ընդդիմությանն այս լծակից էլ զրկեն, սա լրջագույն վնաս կհասցնի Արցախի հարցին, որովհետև հիմա մենք միջազգային ասպարեզում Ադրբեջանի հետ տարբեր հարթությունների վրա ենք դիտվում, այդ դեպքում կհայտնվենք նույն հարթությունում»,-եզրափակեց Գևորգ Գորգիսյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus