Մարդկանց ամբոխի մեջ մխրճված ավտոբուսի վարորդը ներկայացրել է դեպքի մանրամասները (լուսանկարներ, տեսանյութեր)
Մոսկվայի արևմտյան հատվածում ստորգետնյա անցումի մեջ մխրճված ավտոբուսի վարորդը պատմել է, որ ավտոմեքենան կտրուկ սկսել է ինքնուրույն ընթանալել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեին:
Վարորդի խոսքով՝ ինքը փորձել է կանգ առնել, սակայն արգելակները չեն աշխատել:
Վլադիմիր անունով ուղևորը РИА Новости-ին հայտնել է, որ ավտոբուսը պետք է 15:00-ին մեկներ «Սլավյանսկի բուլվար» մետրոյի կայարանից, սակայն ավելի շուտ է շարժվել:
«Մենք գնացինք ավտոբուսի վերջնամասը և նստեցինք: Եվ մի երկու րոպե անց հանկարծ սկսեց աշխատել շարժիչը, ավտոբուսն արագ շարժվեց դեպի մայթ և մխրճվեց գետնանցումի մեջ: Այն կանգնած էր և հանկարծ անսպասելիորեն շարժվեց», - պատմել է Վլադիմիրը:
Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով զոհվել է 5 և վնասվածքներ ստացել 15 մարդ:
Իրավապահների փոխանցմամբ՝ ավտոբուսը հայտնվել է մայթի վրա, մի քանի մարդու հարվածել, հետո մխրճվել անցման մեջ ու մնացել աստիճանների վրա: