Առաջարկվում է «9-11» և «1-02» ծառայությունների ահազանգերի տեղորոշման համակարգ ներդնել
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում և «911» և «1-02» ծառայությունների ահազանգերի տեղորոշման համակարգ ներդնել։ Նախագիծը ներկայացված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ е-draft.am-ում։