Մուհամեդ Սալահ. Վստահ եմ, որ «Լիվերպուլն» ընթացիկ մրցաշրջանում պարտադիր ինչ-որ տիտղոս կնվաճի
Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Մուհամեդ Սալահը վստահ է, որ թիմն ընթացիկ մրցաշրջանում կկարողանա ինչ-որ տիտղոս նվաճել:
«Ես միշտ էլ ասել եմ, որ ցանկանում եմ տիտղոսներ նվաճել «Լիվերպուլի» հետ: Եկել եմ այստեղ, որպեսզի օգնեմ ակումբին տիտղոսներ նվաճել:
Ամեն օր քրտնաջան աշխատում ենք, որպեսզի կարողանանք ինչ-որ տիտղոս նվաճել: Վստահ եմ, որ ընթացիկ մրցաշրջանը տիտղոսաբեր է լինելու»,- եգիպտացի կիսապաշտպանի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 2012 թվականից ի վեր տիտղոսներ չի նվաճել: