Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կամ Թուրքիան կտանեք ժողովրդավարության ճանապարհով, կամ էլ Թուրքիան կդատապարտեք հավերժ խավարի. Մեջլիսի հայազգի պատգամավոր

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը Մեջլիսում ունեցած վերջին ելույթի ընթացքում հայտարարել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները շարունակեն նույն ոգով առաջ շարժվել՝ Թուրքիայի ժողովրդին կդատապարտեն հավերժ խավարի:

Հայազգի պատգամավորի ելույթի տեսանյութը հրապարակվել է նրա twitter-ի պաշտոնական էջում:

Սելինա Դողանը հիշեցրել է, որ Եվրամիության կողմից՝ երկրի ժողովրդավարացմանն ուղղված նախագծերի իրականացման համար տրամադրվող ֆինանսական ռեսուրսները նպատակային չեն ծախսվում:

«Կամ դուք Թուրքիան կտանեք գիտության, կրթության, մոդեռնիզմի ու ժողովրդավարության ճանապարհով, կամ էլ Թուրքիան կդատապարտեք հավերժ խավարի, որը հետագայում ոչ մի բյուջեով չեք կարողանա սրբել», - ասել է Դողանը:

Ավելի վաղ Դողանը պահանջել էր հատուկ հետաքննություն սկսել Թուրքիայի իշխանությունների կողմից որպես Եվրամիության անդամակցության թեկնածու երկիր ժողովրդավարական բարեփոխումների համար մինչ օրս ստացած 2.9 միլիարդ եվրո գումարի ծախսման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ էլ ԵԽԽՎ-ն հավանության է արժանացրել Թուրքիայում ժողովրդավարական կառույցների գործունեության մոնիթորինգի վերաբերյալ օրինագիծը: Օրինագծի հիմքում ընկած է Թուրքիայում վերջին շրջանում մարդու իրավունքների, մամուլի ազատության, օրենքի գերակայության ոլորտում գրանցված լուրջ հետընթացի մասին վկայող զեկույցը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus