«Տարոն Ավիա»-ն Գյումրիից չի հեռանում և կշարունակի չվերթները Շիրակ օդանավակայանից.ընկերության սեփականատեր
Մենք չենք փակվում, Tert.am-ի հետ զրույցում ասաց «Տարոն Ավիա» ավիաընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանը՝ հերքելով մամուլում տարածված տեղեկությունն, ըստ որի ավիաընկերությունը հունվարից դադարեցնում է թռիչքները «Շիրակ» օդանավակայանից:
«Ես չեմ փակվում: Ուղղակի ժամանակավորապես, ձմեռային եղանակով պայմանավորված, քանի որ ուղևորները քիչ են, չվերթները ժամանակավոր քչացրել ենք բիզնեսի շահերից ելնելով: Ուրիշ ոչ մի խնդիր չունեմ»,-ասաց ընկերության սեփականատերը:
Գյումրեցի գործարարը, ով Դուբայից էր իր բիզնեսը տեղափոխել Գյումրի, տեղեկացրեց ,որ օրերս է վերադարձել Հայաստան, և վստահեցրեց, որ ընկերության գործունեությունը դադարեցնելու որոշում չկա:
«Ամեն ինչ նորմալ է, դուք ուրախ չե՞ք, որ մենք կթռնենք Գյումրիից, ամենակարևորը` մենք փակվողը չենք»,-ասաց Գառնիկ Պապիկյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ հունվարի 7-ից կվերսկսեն բնականոն թռիչքները Շիրակի օդանավակայանից:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և«Տարոն-Ավիա» ավիաընկերության ﬕջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2017 թվականի ապրիլ ամսվանից Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորվել,կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքներ է իրականացնել հայկական երկրորդ հավաստագրված ավիափոխադրողը՝ «Տարոն-Ավիա»-ն: