Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 25-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բաց է՝  միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: 

Տեղացած առատ ձյան պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ից հետո ընկած տասնօրյակում, որը նախաամանորյա է, նաև Հայաստանից Ռուսաստան հյութերի, մրգերի, խմիչքի արտահանման գերակտիվ շրջան է, Լարսի վրա հատկապես շատ են լինում մարդատարները, որոնք օրերով կանգնած են մնում վատ եղանակի պատճառով:

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով, ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն, ռուսական կողմում կար կուտակված 282 տրանսպորտային միջոց, որից 247 բեռնատար, 32–ը մարդատար ավտոմեքենա և 3 ավտոբուս: 

Համաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ Վերին Լարս անցակետի հատվածում կուտակված ՀՀ քաղաքացիների համար ՌԴ ԱԻՆ-ի կողմից տեղադրվել են վրաններ, դաշտային խոհանոց՝ քաղաքացիներին տաք սնունդ և անհրաժեշտ այլ օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Անցակետում է գտնվում նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը: Վրաստանում՝ Կազբեգի անցակետի հատվածում, ձնամաքրման աշխատանքները դեռ շարունակվում են։ Ըստ նախնական տեղեկատվության՝ առկա է ձնահոսքի վտանգ, ուստի կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,– հայտնել էր ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus