Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդն այսուհետ կծառայի Վանորեից տեսչությունում
Հոգեշնորհ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանը ազատվել է Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդի պարտակություններից և ծառայության կոչվել Վանորեից տեսչությունում՝ Վանորեից տեսչի իշխանության ներքո: Այս մասին հայտնում է Մայր Աթոռը: