Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Քաղաքային արտաքին լուսավորության հետ կապված հարցեր են քննարկվել «Ֆիլիպս» ընկերության հետ

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է «Ֆիլիպս» (Phillips) ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին Phillips Lighting-ի փոխնախագահ Էրիկ Բենեդետին, Philips Lighting-ի Կենտրոնական Ասիայի և Կովկասյան երկրների տնօրեն Անդրեյ Զախարկիվը, Հայաստանում Philips Lighting-ի պաշտոնական գործընկեր «Կոնսէլ» ընկերության հիմնադիր-տնօրեն Արման Փափազյանը և կոմերցիոն բաժնի ղեկավար Անժելա Դավթյանը:

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, ողջունելով հյուրերին՝ Վահե Նիկոյանը ներկայացրել է Երևանի զարգացման ծրագրերով մայրաքաղաքում ներդրումային քաղաքականության հիմնական ուղղություններն ու այդ համատեքստում առանձնացրել քաղաքային լուսավորության և էներգախնայողության ծրագրերը:

«Երևանի քաղաքապետարանը «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրով վերջին տարիներին մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման արդյունքում ապահովել է ավելի քան 67% էներգախնայողություն, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս տարեցտարի ընդլայնելու ծրագիրը: Էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ են տարվում նաև բազմաբնակարան շենքերում, նաև համայնքային ենթակայության շենքերում ու մասնավորապես՝ մանկապարտեզներում: Մեր կողմից նույն մոտեցումն է ցուցաբերվում նաև ճանապարհաշինական ծրագրերում՝ լուսավորությունն իրականացնելով էներգախնայող լուսատուներով:  Առաջիկայում նախատեսվում է փոխարինել նաև Երևանի 28 փողոցների լուսավորության համակարգերը: Այս ոլորտում մեր անելիքներն ամրագրված են նաև մայրաքաղաքի զարգացման 5-ամյա ծրագրում», - ընդգծել է Վահե Նիկոյանը՝ պատրաստակամություն հայտնելով դիտարկել Philips Lighting ընկերության հետ հնարավոր համագործակցության ուղղությունները:

Philips Lighting-ի փոխնախագահ, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Կենտրոնական Ասիայի և Կովկասյան երկրներում Philips Lighting-ի ղեկավար Էրիկ Բենեդետը, շնորհակալություն հայտնելով հանդիպման և համագործակցության պատրաստակամության համար, նշել է, որ ընկերությունը հետաքրքրված է Երևանի քաղաքապետարանի հետ փոխգործակցությամբ և պատրաստ խորհրդատվական աջակցություն տրամադրելու արտաքին լուսավորության ծառայությունների կազմակերպման հարցում: Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են արտաքին լուսավորության խելացի կառավարման համակարգերը և դրանց կիրառման առավելությունները:

Կողմերը քննարկել են նաև հասարակական նշանակության օբյեկտների, այդ թվում մանկապարտեզների, դպրոցների, ինչպես նաև բուժհաստատությունների լուսավորման համակարգերի թարմացման ու արդիականացման ծրագրի մշակման և ներդրման հնարավորությունները:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus