Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Թուրքիայի ընդդիմության առաջնորդը 5 մանրադրամի չափով բարոյական փոխհատուցում է պահանջել իրեն «բթամիտ» անվանած Էրդողանից

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն դատի է տվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որն ավելի վաղ «բթամիտ» էր անվանել իրեն, և նախագահից 5 թուրքական քուրուշի (մանրադրամ) չափով բարոյական փոխհատուցում պահանջել:

Ինչպես գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը, Քըլըչդարօղլուի ներկայացուցիչները դատարան ներկայացված բողոքում նշել են, որ Էրդողանն անցել է բոլոր թույլատրելի սահմանները՝ տրորելով խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքները: 

Քըլըչդարօղլուի փաստաբան Ջելալ Չելիքն իր հերթին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Էրդողանի կողմից ընդդիմության առաջնորդին ուղղված քննադատությունը, որն ուղեկցվել է անձնական բնույթի վիրավորանքներով, չի կարող դիտվել որպես խոսքի ազատության իրավունքից օգտվելու նախադեպ:

Նշենք, որ Էրդողանի ընտանիքի անդամների՝ օֆշորային ընկերությունների հետ կապը բացահայտած Քըլըչդարօղլուին Թուրքիայի նախագահն անվանել էր «բթամիտ, գյուլենական, ստախոս»:

Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, որ հրաժարական կտա, եթե Քըլըչդարօղլուն ապացուցի իր դեմ հնչեցված մեղադրանքները, իսկ նախագահի փաստաբանները դատարան են դիմել՝ հայց ներկայացնելով ընդդիմադիրի դեմ և պահանջելով, որ նա 380 հազար դոլար գումարի չափով փոխհատուցում վճարի էրդողանին հասցված ոչ նյութական վնասի համար:

«Հարցրի Էրդողանին՝ արդյոք նա գիտի՞, որ իր երեխաները, եղբայրը և այլ բարեկամներ միլիոնավոր դոլարներ են փոխանցում փոքր Մեն կղզի՝ Belvey ընկերությանը: Նա ասաց՝ ապացուցի՛ր: Մենք ունենք բոլոր ֆինանասկան փաստաթղթերն այս ընկերության վերաբերյալ», - ասել էր Քըլըչդարօղլուն՝ ելույթ ունենալով իր կուսակցության պատգամավորների առջև:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus