Թագավորական հարսների «մենամարտ». Ուիլյամն ու Հարին առաջին անգամ միասին հանրությանն են ներկայացել սիրելիների հետ (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի արքայազններ Ուիլյամն ու Հարին իրականացրել են բազմաթիվ շարքային բրիտանացիների երազանքը՝ միասին հանրությանը ներկայանալով իրենց կողակիցների ուղեկցությամբ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Ուիլյամը, նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, Հարին ու նրա հարսնացուն՝ ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլը, առաջին անգամ միասին եկեղեցի են այցելել:
Պարբերականը նկատում է, որ զույգերին միասին տեսնելու ցանկությամբ տոգորված հարյուրավոր բրիտանացիներ հավաքվել են դեպի Սանդրինգհեմի եկեղեցի տանող ճանապարհի երկայնքով:
Նշվում է, որ 36-ամյա Մարքլը հատուկ այս առիթի համար ընտրել է շագանակագույն գլխարկ ու կաթնագույն վերարկու՝ այն համադրելով սազական պարագաներով: Մինչդեռ Քեմբրիջի դքսուհին, որը սպասում է 3-րդ երեխայի լույս աշխարհ գալուն, փայլել է իրեն հատուկ գեղեցկությամբ ու նրբաճաշակությամբ: Միդլթոնի վանդականախշ վերարկուն ընդգծել է նրա առանձնահատուկ կարգավիճակը, ինչպես նաև հղիության ժամանակ պահպանած բարեկազմությունը:
Նշվում է, որ Սուրբ Ծննդի առթիվ մատուցված պատարագին ներկա է եղել նաև թագուհի Էլիզաբեթ 2-րդը: