Մարմնամարզիկներն ամփոփեցին տարին
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Հարություն Մերդինյանը և Արթուր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում խոսեցին ընթացիկ տարվա իրենց անձնական արդյունքների մասին.
«Փորձեցինք կատարել մեր առջև դրված առաջադրանքները, հանդես գալ մեր հնարավորությունների սահմաններում: Արդյունքները տեսնում եք դուք, գնահատականը տալիս են մարզիչները:
Մենք գոհ ենք այնքան, որքան գոհ են մեր մարզիչները: Ցավում եմ Եվրոպայի առաջնության ձախողման համար»,- Արթուր Թովմասյանի խոսքերը մեջբերում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հարություն Մերդինյանն էլ հաջողված է համարում տարին, եթե գոհ են մարզիչները: