Երևանը ներառվել է Նոր տարուն ռուսների նախընտրած ԱՊՀ քաղաքների լավագույն 5-յակում
Երևանը դարձել է ռուս զբոսաշրջիկների շրջանում ամանորյա տոների անցկացման համար ամենապահանջված ուղղություններից մեկը:
Tvil.ru տոմսերի պատվիրման ռուսական ծառայության կազմած վարկանշային աղյուսակում Երևանը ներառվել է առաջի հնգյակում:
Ծառայության անցկացրած սոցհարցման արդյունքների համաձայն՝ ռուս զբոսաշրջիկները միջինը 3 օր կանցկացնեն Հայաստանում ու յուրաքանչյուր անձի համար մոտ 2.800 ռուբլի կծախսեն:
Նշվում է, որ ռուս զբոսաշրջիկների շրջանում առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում Երևանը, Ծաղկաձորն ու Դիլիջանը:
Լավագույն հնգյակում ներառվել են նաև Աստանան, Մինսկը, Թբիլիսին ու Բաքուն: