Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Վերին Լարսի անցակետում կուտակված ՀՀ քաղաքացիների համար վրաններ են տեղադրվել, նաև դաշտային խոհանոց՝ տաք սնունդ ապահովելու համար. Տիգրան Բալայան

Համաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ Վերին Լարս անցակետի հատվածում կուտակված ՀՀ քաղաքացիների համար ՌԴ ԱԻՆ-ի կողմից տեղադրվել են վրաններ, դաշտային խոհանոց՝ քաղաքացիներին տաք սնունդ և անհրաժեշտ այլ օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

«Անցակետում է գտնվում նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը: Վրաստանում՝ Կազբեգի անցակետի հատվածում, ձնամաքրման աշխատանքները դեռ շարունակվում են։ Ըստ նախնական տեղեկատվության՝ առկա է ձնահոսքի վտանգ, ուստի կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,– հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով, ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն, ռուսական կողմում կա կուտակված 282 տրանսպորտային միջոց, որից 247 բեռնատար, 32–ը մարդատար ավտոմեքենա և 3 ավտոբուս:

Ավելի վաղ ՀՀ Տրանսպորտի, կապի և Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը՝ անդրադառնալով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվությանը, Tert.am-ի հետ զրույցում նշել էր, թե իրավիճակի փոփոխություն դեռ չկա: «Այս պահին իրավիճակի փոփոխություն չկա, եթե փոփոխություն լինի, ընթացքում լրացուցիչ տեղեկատվություն հաղորդվում է»,-ասել էր նա:

Բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչ Կարեն Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ամեն տարի եղանակային պայմաններից ելնելով ճանապարհի անանցանելիության խնդիրներ առաջանում են: «Երեկվա դրությամբ թեթև քաշային մեքենաներն անցնում էին, մեծ մեքենաները դեռ կուտակված էին»,-ասել էր նա:

Կարեն Պողոսյանի խոսքով` Նոր տարվա նախաշեմին բեռնափոխադրումների քանակն ավելանում է, խնդիրները՝ ևս: «Խնդիրների մի ամբողջ շղթա է՝ սկսած մաքսայինից, վերջացրած եղանակային հարցերով: Ճանապարհը մեկն է, չի հասցնում սպասարկել: Եթե այլընտրանքային ճանապարհ լիներ, լավ կլիներ: Մաքսայինն էլ ռուսական կողմում խնդիրներ է առաջացնում վճարների հետ կապված»,-ասել էր նա` նկատելով, որ Վերին Լարսի անցակետի փակվելու պատճառով հատկապես դժվարանում է բեռնատարների շարժը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus