Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՀՀ-ն վարչապետական կառավարման երկիր է դառնալու, խորհրդարանի դերն իջնելու է, իսկ Բաղրամյան 26-ը դառնալու է վարչապետի նստավայրը. Գևորգ Գորգիսյան

Կանոնակարգով 27 ստորագրություն է պետք՝ նախագահի թեկնածու առաջադրելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին, թե ինչու իրենք չեն դիմել «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությանը՝ իրենց առաջադրած նախագահի թեկնածուին պաշտպանելու համար: Նա շեշտեց, որ Արտակ Զեյնալյանին նախագահի թեկնածու առաջադրելը քաղաքական քայլ է իրենց կողմից:

«Մենք ցույց ենք տալիս, թե ինչպիսի կերպար ենք պատկերացնում ՀՀ նախագահի պաշտոնում՝ ինչ հմտություններով, ինչ գիտելիքների և աշխարհընկալման տիրապետող: Մենք այդ ամենը ցույց տվեցինք, և սա մարտահրավեր է առաջին հերթին իշխանությանը: Իրենք պետք է կարողանան պարոն Զեյնալյանի հետ մրցող որևէ թեկնածու առաջադրել, ինչը շատ դժվար է: Պարոն Զեյնալյանն ունի շատ լուրջ անցած ուղի և հայրենիքին նվիրված է, մարդը որպես կամավորական ժամանակին մեկնել է ռազմաճակատ և կորցրել է ոտքը, անկախ այն հանգամանքից, որ ունեցել է բանակից խուսափելու համար օրինական հիմքեր՝ տարկետում, ինչպես արել են շատ ու շատ ՀՀԿ-ականներ, որոնք այսօր խոսում են ազգասիրությունից, հայրենասիրությունից: Պարոն Զեյնալյանը նույնպես ունեցել է, բայց մեկնել է ռազմաճակատ՝ որպես կամավոր, այդուհետ զբաղեցրել է փոխնախարարի պաշտոն և տիրապետում է պետական համակարգին, պետական կառավարման մեխանիզմներին, երկար տարիներ իրավապաշտպան գործունեությամբ է զբաղվել, հենց հասարակական շահերի պաշտպանությամբ է զբաղվել: Նրանից լավ թեկնածու այդ պաշտոնի համար ես չեմ կարծում, որ կարող է ինչ-որ մեկը գտնել և առաջադրել»,- ասաց նա:

Գորգիսյանը շեշտեց, որ իրենց կողմից նախագահի թեկնածու առաջադրելը իշխանությունների համար է մարտահրավեր:

Ինչ վերաբերում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության կողմից իրենց նախագահի թեկնածուին աջակցելուն, Գորգիսյանը նշեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը դեռևս իր դիրքորոշումը չի հայտնել:

Անդրադառնալով խորհրդարանական կառավարման համակարգին՝ Գևորգ Գորգիսյանը շեշտեց, որ Հայաստանը վարչապետական կառավարման երկիր է դառնալու ու խորհրդարանի դերն ավելի իջնում է։

«Փաստացի լծակները նախագահականից տեղափոխվել են կառավարություն, ինչպես բյուջեն, որը նախագահականից գնաց կառավարություն և միայն չնչին մաս եկավ ԱԺ: Նույն ձև էլ լծակներն են, չնչին մաս եկավ ԱԺ, լծակները վարչապետինն են: Նույնիսկ վարչապետի նստավայր հայտարարվել է Բաղրամյան 26-ը»,-ասաց նա։

Հարցին՝ արդեն իսկ կա՞ որոշում, որ Բաղրամյան 26-ում գտնվող նախագահական շենքը տրվելու է վարչապետին, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց. «Բաղրամյան 26-ը դառնալու է վարչապետի նստավայրը: Այդ մասին արդեն խոսվում է, մի քանի աղբյուրներից ես լսել եմ, որ վարչապետը նստելու է Բաղրամյան 26-ում: Իսկ նախագահն ունենալու է քիչ լծակներ, մի տեղ կնստեցնեն»: 

Գևորգ Գորգիսյանը, խոսելով խորհրդարանական մյուս ընդդիմության՝ «Ծառուկյան» խմբակցության հետ համագործակցության մասին և շեշտեց, որ իրենց որոշ չափով հաջողվում է աշխատել և համագործակցել:

«Օրինակ՝ Սահմանադրական դատարան դիմեցինք համատեղ ջանքերով, սակայն վատ է, որ իշխանությունները մի խմբակցությանը կախվածության մեջ են դրել մեկ այլ խմբակցությունից»,- շարունակեց պատգամավորը:

Դիտարկմանը, որ ԱԺ-ում տարիքային առումով նրանք ամենաերիտասարդ խմբակցությունն են, և շատ անգամ հնաբնակները հավասարը հավասարի պես չեն շփվում իրենց հետ, Գորգիսյանն արձագանքեց, թե իրենք խորհրդարանում հարգում են հնաբնակներին, նրանց փորձը, բայց կարծում են, որ որակյալ սերնդափոխության է հարկավոր:

«Երբ գալիս են նոր մտածելակերպով երիտասարդներ, որոնք ունեն մոտեցումներ: Երիտասարդները դեռ լի են ավյունով, ուզում են նոր հորիզոններ ու նվաճումներ, ինչ-որ տարիքից հետո մարդիկ ձգտում են ուղղակի պահպանել այն, ինչ ձեռք են բերել, և սա բնական է: Հիմա ՀՀԿ-ի շարքերն ինչ-որ չափով փորձեցին թարմացնել վերջին ընտրություններին, բայց մենք խոսում ենք որակական սերնդափոխության մասին: Երբ նույն արժեհամակարգով, ուղղակի տարիքով մի քիչ փոքր մարդիկ են գալիս, մենք սերնդափոխություն չենք ունենում, նույն կոմունիստական դաստիարակություն ստացածները դաստիարակել են իրենց փոխարինողներին կոմունիստական ոգով։ Հիմա կան ՀՀԿ-ում պատգամավորներ, որոնք շատ քիչ են տարբերվում Արտաշես Գեղամյանից, բայց տարիքով ինձ ավելի մոտ են»,-եզրափակեց Գևորգ Գորգիսյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus