Սոբչակը ԿԸՀ է ներկայացրել ՌԴ նախագահի թեկնածու առաջադրվելու փաստաթղթերը
Հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) է ներկայացրել նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, հայտնում է life.ru-ն:
Հայտնի է, որ Սոբչակն առաջադրվել է «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության կողմից: Արդյունքում հաղորդավարուհին դարձել է առաջադրման համար ԿԸՀ փաստաթղթեր ներկայացրած 3-րդ կինը:
Ավելի վաղ ԿԸՀ էին դիմել «Պետրոստալ» մետալուրգիական գործարանի կռունկավար Նատալյա Լիսիցինան՝ «Ռուսական միացյալ աշխատանքային ճակատ» կուսակցությունից, և «Կանանց երկխոսություն» կուսակցության նախագահ Ելենա Սեմերիկովան:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահական ընտրությունները կայանալու են մարտի 18-ին: Գործող ղեկավար Վլադիմիր Պուտինը հայտարարել է առաջադրվելու որոշման մասին: