Տարվա 10 լավագույն մարզիկներ. Քվեարկության ուղիղ հեռարձակումը
Այսօր տեղի կունենա Հայաստանի 10 տարվա լավագույն մարզիկների` լրագրողների քվեարկությունը:
10 լավագույն մարզիները որոշվելու են քաղաքացիների sms-ների և հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքում, որին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել ստորև ժամը 16:00-ից.
Հիշեցնենք` հանձնաժողովը հրապարակայնորեն համադրելու է մարզասերների և լրագրողների քվեարկության արդյունքները, որոնց հանրագումարով հայտնի են դառնալու համընդհանուր քվեարկությամբ ճանաչված 10 լավագույն մարզիկների անունները:
Այստեղ շատ կարևոր երկու նորություն կա՝ Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության չափորոշիչներն են մարզական բարձր նվաճումները և Հայաստանի հանրահռչակման պարագան, որոնք միմյանց փոխլրացնող հանգամանքներ են:
Եվ երկրորդ՝ համաձայն կանոնակարգի, չի որոշվում լավագույն մարզիկ, այլ որոշվում են Հայաստանի 10 լավագույն մարզիկները և այդ ցուցակում դասակարգում չկա՝ բոլորն էլ հաղթող են:
Նշենք` լրագրողների սահմանած հերթականությամբ 1-ին տեղի մարզիկը կստանա 10 ձայն, երկրորդը` 9, 3-րդը` 8, 4-րդը` 7, 5-րդը` 6, 6-րդը` 5, 7-րդը` 4, 8-րդը` 3, 9-րդը` 2, 10-րդը` 1 ձայն: