Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

2018-ին հասարակությունը կառերեսվի դառն իրականության հետ. Գ. Գորգիսյանն ամփոփեց տարին

ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը 2017 թվականն ամփոփում է որպես բացահայտումների տարի։ Նա այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ տարին իր համար բացահայտումներով լի էր, քանի որ  պարզվեց, որ սին էին հասարակության և միջազգային կառույցներին տրված իշխանության խոստումները: Նա նկատեց, որ երբ Սահմանադրական բարեփոխումները մտան ուժի մեջ, խոսվում էր խորհրդարանական երկիր կառուցելու, քաղաքական ընտրություններ ունենալու, կուսակցությունների դերի բարձրացման, ընդդիմության կայացման մասին, ինչն, ըստ նրա, կյանքի չկոչվեց:


«Երբ Ընտրական օրենսգիրքը մտավ ուժի մետ, որի նպատակն էր  համամասնական ընտրություններով իշխանություն ձևավորել, տեսանք, որ, իրականում, ունեցանք  տոտալ,100 տոկոս մեծամասնական ընտրակարգ: Եղավ ընտրություն, որի ժամանակ թաղի հեղինակությունները մրցում էին իրար մեջ, քաղաքականությունը հետընթաց ապրեց: Ձևավորվեց խորհրդարան, որտեղ թեև ասվում էր ընդդիմության դեր տալու մասին, փաստացի ստացվեց, որ խմբակցությունները չունեն լծակներ: Երբ ձևավորվում էին ԱԺ մշտական հանձնաժողովները, կրկին այնպես արվեց, որ «Ելք»-ին լծակ չտրվի»,- ասաց նա:

Գորգիսյանը տարվա իրադարձություններից առանձնացրեց ավագանու ընտրությունները: Նրա դիտարկմամբ՝ այս ընտրություններում առավել հստակ եղան ընտրակաշառքի բացահայտման դեպքերը. «Եթե ժամանակին ՀՀԿ-ն հերքում էր, այս անգամ չհերքեց, սակայն գործերը կարճվեցին: Պարզվեց, որ հենց այդ վայրկյանին բանկի տեսախցիկը չի աշխատել և այլն, այսինքն՝ զոռբայությամբ առաջ գնացին»,- շարունակեց Գորգիսյանը:


Վերջինիս գնահատմամբ՝ «զոռբայությամբ»  իշխանություն գալու հաջորդ դրսևորումը Վանաձորի քաղաքապետի ընտրությունն էր, որին հաջորդեց Սահմանադրական  դատարանի վճիռը և Կառավարության կողմից Սահմանադրական դատարանի վճռի մեկնաբանումը:

Պատգամավորն անդրադարձավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված մի քանի մտքերին, որոնք, ըստ նրա, իրականության հետ ամենևին կապ չունեն:


«Խոսվեց 4 մլն բնակչություն ունենալու մասին, ամեն շնչին մինչև 10.000 դոլար ՀՆԱ- հասնելու մասին, սակայն սա հնարավոր է, եթե տարեկան երկիրը միջինում ունենա 25 տոկոս տնտեսական աճ: Հայտարարություններ եղան այնպիսի, որ ասես ինքը երբեք չի հայտարարել, որ 3-րդ ժամկետ իշխանության մնալու ցանկություն չունի: Հանրապետականի նախընտրական խոստումները չեն կատարում»,- հավելեց պատգամավորը:


«Ելք» խմբակցության քարտուղարը խոսեց նաև պաշտպանության ոլորտի մասին և նկատեց, որ նախարարի փոփոխությունը հույսեր էր առաջացրել հասարակության մոտ, որը կրկին չարդարացվեց: Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ իրադարձությունները ցույց տվեցին, որ թեև նա լավ մենեջեր է, բայց չի տիրապետում ոլորտին:

«Նա ոլորտի խնդիրները քննարկելու պատրաստ չէր, այս լրջագույն ոլորտում նորարարական և առանց հետևանքները հաշվի առնելու մետոցումներով է առաջ գնում: Մեր ներկայացրացած առաջարկներն էլ նա սվիններով ընդունեց՝ մոտավորապես նման բան ասելով, թե ես գրել եմ ու ձեզանից լավ գիտեմ, ով եք, որ թերություններ գտնենք: Ասում էին՝ նա Եվրոպայում սովորած անձ է, այլ արժեքներ ունի, բայց այդ արժեքներով ու  բռնատիրական մոտեցումներով անձ է, որն այլակարծությունը սվիններով  է դիմավորում»,-ընդգծեց Գորգիսյանը:

Գևորգ Գորգիսյանը մեջբերեց իշխանության՝ Իսրայելի հետ համեմատվելու փորձերը՝ բանակի հետ կապված, և նկատեց, որ Իսրայելն առանձնանում է իր ժողովրդավարությամբ: Նրա խոսքով, եթե զարգանա միայն բանակը, ապա մենք չենք ունենա Իսրայել, քանի որ Իսրայելը նաև ազատ տնտեսական հարաբերություններ են, հզոր տնտեսություն է: Նա շեշտեց՝ հզոր տնտեսության վրա կարող է լինել հզոր բանակ:

Նա գտնում է, որ 2018 թվականին հասարակությունը կառերեսվի դառը իրականությանը՝ աղքատության խորացում, գնաճ, որ մինչև 4.6 է սահմանված, աշխատավարձերի նվազում և այլն:


2018 թվականի կարևոր առանձնահատոկություններից մեկը, ըստ Գորգիսյանի, այն է, որ առաջին անգամ ընդդիմությունը խիզախություն ունեցավ ընդունել հասարակության ընտրության արդյունքները. «Հասարակությանը փորձեցինք հասցնել, որ այսօրվա և վաղվա քո օրը քո այսօրվա և վաղվա ընտրության արդյունքն է: Հիմա 10.000 դրամ վերցնելուց կամ իրենց թաղի Արթուրիկին ու Վալոդիկին ընտրելուց առաջ ավելի երկար կմտածեն»:


Ինչ վերաբերում է նրան, որ 2018 թվականին երկիրն ամբողջությամբ անցնում է խորհրդարանական համակարգի, Գորգիսյանը նշեց, որ, իր կարծիքով, որևէ բան չի փոխվելու, դրական տեղաշարժ չի լինելու:


«Նախկինում ունեինք գերնախագահական համակարգ, հիմա ունենք գերվարչապետական համակարգ: Սահմանադրությունից հետո այնպիսի օրենքներ են գալիս, որոնք չեն բխում Սահմանադրության տրամաբանությունից: Մի փոքր լիազորություն են տվել ԱԺ-ին, իսկ մնացածը վարչապետինն  է: Ավելին՝ ավելի վատն է լինելու, քանի որ, եթե գործող օրենքով Կառավարությունը պարտավոր է  ԱԺ նիստերի ժամանակ մի օր պատասխանել Օրենսդիր մարմնի հարցերին, հիմա գրված է, որ եթե վարչապետը ցանկություն ունենա, նոր կգա»:


Նա, խոսելով «Ելք»-ի նախընտրական խոստումների մասին, նշեց, որ այն հանգամանքը, որ իրենք ընդդիմություն են, արդեն իսկ խանգարում է խոստումներն իրականացնել:


«Ամեն դեպքում, մենք ունենք մեր տեսլականը, թե ինչպիսի պետություն ենք ցանկանում ունենալ, և քայլ առ քայլ մենք գնում ենք դրան»,-եզրափակեց Գևորգ Գորգիսյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus