Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Չի բացառվում, որ 2018–ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ վերսկսի ՀՀ դեմ. նրանք չափազանց ռազմատենչ հռետորաբանություն են օգտագործում. Ռ. Սաֆրաստյան

2017 թ.-ին մեր տարածաշրջանը անվտանգության տեսանկյունից առաջընթաց չունեցավ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ նկատելով, որ Արցախյան հակամարտության հարցում առաջընթաց չեղավ: Նրա խոսքով՝ 2017 թվականին Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում  էլ նշանակալի հաջողություն չունեցանք, կյանքի չկոչվեցին նաև Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Սա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանն անընդհատ սահմանի ամբողջ երկայնքով պրովոկացիոն գործողություններ է անում, որի նպատակն է  ազդել բանակցային գործընթացի վրա՝ թույլ չտալով, որ այն զարգանա: Այստեղ Մինսկի  խումբն ունի անելիքներ, քանի որ 2017թ.-ն չհաջողվեց իրականացնել այն պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել: Չհաջողվեց հետաքննության  մեխանիզմները  կիրառել, հենց սրանով է պայմանավորված, որ մեր տարածաշրջանում անվտանգությունն ավելի բարձր մակարդակի չհաջողվեց հասցնել»,- ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստյանը չի բացառում, որ 2018 թվականի Ադրբեջանը կարող է կրկին ռազմական գործողություններ վերսկսել հայկական կողմի դեմ: Նա նկատեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը չափազանց ռազմատենչ հռետորաբանություն է օգտագործում, որն, իր կարծիքով, ռեալ կփորձի իրականացնել:


«Ռազմական գործողությունները երբեք չի կարելի բացառել, սակայն կլինի դա մյուս տարի,  թե ավելի ուշ՝ դժվար է ասել: Այո՛, հնարավորություն կա, որ լինեն լայնածավալ ռազմական գործողություններ»,- շարունակեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Վերջինս` որպես այս տարվա դրական տեղաշարժ ունեցող ոլորտ, առանձնացրեց բանակը, որտեղ, ըստ նրա, հաջողվել է բարձրացնել մարտունակությունը:

«Հաջողվեց բանակը սնել ավելի կատարյալ զենքով, իմ կարծիքով, սա կարևոր հանգամանք է՝ տարածաշրջանում ստեղծված վիճակի համատեքստում: Սա մեզ հնարավորություն է  տալիս ավելի հաստատակամ նայել 2018 թվականին, իսկ մեր ապահովության առաջին բաղադրիչը մեր բանակն է»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից իսլամական աշխարհը հայերի դեմ  կոնսոլիդացնելուն, Սաֆրաստյանը նշեց, որ սա իրեն չի զարմացնում, քանի որ նոր երևույթ չէ: Նրա դիտարկմամբ՝  նախադրյալներ չկան, որ 2018-ին նրանց կհաջողվի դա անել:

«Ինչո՞ւ մինչև հիմա չի հաջողվել և 2018-ին պետք է հաջողվի, միայն Պակիստանն է, որ կարող է ինչ-որ գործողություներ անել, բայց նման նախադրյալներ չկան: Չեմ կարծում, որ 2018 թվականին ինչ-որ սկզբունքային փոփոխություն կլինի։ Այս առումով, նախադրյալ չկա»,-նշեց Սաֆրաստյանը:

ՀՀ արտաքին քաղաքականության մեջ Ռուբեն Սաֆրաստյան առանձնացրեց ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Նրա կարծիքով՝ սա լավ հնարավորություն է ավելի բարձր մակարդակի հասցնելու մեր արտաքին քաղաքականությունը:

«Այն հանգամանքը, որ ԵՄ–ն գնաց ՀՀ-ի հետ նման համաձայնագիր ստորագրելու ճանապարհով, վկայում է այն մասին, որ ԵՄ քաղաքական միտքը՝ հիմնվելով պատմական փորձի վրա, շատ լավ հասկանում է ՀՀ-ի դերը: Իմ կարծիքով՝ սխալ են ՀՀ-ի «և,և»-ի, «կամուրջ» լինելու և այլ  մոտեցումները, քանի որ հայկական քաղաքակրթության դերը հարմոնիան է, համադաշնություն ստեղծելը կողմերի միջև: Հատկանշական է այն դերը, որը հայկական համայնքները Եվրոպայում խաղացին  միջնադարում,այսինքն՝ ավանդ բերեցին այս երկրների մշակույթի  ու տնտեսության մեջ: Ի՞նչ է կամուրջը՝ մի բան, որի վրայով անցնում ես, սա մեր ինքնությունը չի արտահայտում: «Եվ,և » չկա, չի կարող լինել, մարդը միանգամից 2 աթոռի չի կարող նստել  և այլն, կամ կողմերի մեջ բալանս պահելը, ստացվում է հենց մեկը ներքև իջնի, այն մյուսի մոտ պիտի վազես, որ հավասարություն լինի, իսկ այս վազվզոցը մեր ինքնությանը  համարժեք չէ»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետը, խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին, ասաց, թե իր գնահատմամբ՝ վաղուց էր հասունացել այս արձանագրություններից ազատվելու պահը:

«Սա ավելի վաղ պիտի արվեր, քանի որ թուրքական կողմը որևէ մտադրություն չունի ՀՀ-ի հետ միջպետական հարաբերություններ կարգավորել: Ես այլ զարգացում չեմ տեսնում,  որովհետև Թուրքիային գործողությունների փոփոխության  համար նախանշան չեմ տեսնում: Քանի դեռ այս վիճակն է, կարծում եմ, որ  արձանագրությունները պետք է չեղյալ համարվեն», -շարունակեց  Թուրքագետը:

Ռուբեն Սաֆրաստյան անդրադարձավ նաև 2017 թվականին աշխարհում կատարված իրադարձություններին: Նրա գնահատմամբ՝ աշխարհը 17 թվականին ընթացքում դարձավ ավելի անվտանգ,  ինչը որոշ չափով պայմանավորված էր Սիրիական ճգնաժամի ռազմական գործողությունների դադարեցմամբ:

«Որոշ չափով սիրիական ճգնաժամը կարգավորվեց, քանի որ  այն ռազմական հակամարտությունից տեղափոխվեց դիվանագիտական, բանակցային գործընթաց: Սա համամոլորակային առումով ամենակարևոր երևույթն էր, որն, իմ ընկալմամբ, ավելացրեց անվտանգության մակարդակը:

«Սակայն աշխարհը դեռս կանգնած է մեկ այլ վտանգի առաջ՝ Հյուսիսկորեական ճգնաժամը, որը 2017 թվականին չհաջողվեց կարգավորվել: Այստեղ միտումներն այնպիսին են, որ հնարավորություն են տալիս ենթադրել, որ 2018 թվականին  այս ճգնաժամն ավելի թեժ  կլինի»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus