Քարդաշյանները սուրբծննդյան համատեղ լուսանկար են հրապարակել (լուսանկարներ)
Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի մասնակիցները, չխախտելով բազմամյա ավանդույթը, Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին հրապարակել են համատեղ լուսանկար:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ավանդական Kardashian Christmas ֆոտոբացիկում պատկերված են Քիմ, Քորթնի, Քլոե Քարդաշյանները, նրանց մայրը՝ Քրիս Ջեները, խորթ քույրը՝ Քենդալ Ջեները, մայրական կողմի տատիկն ու աստղային քույրերի, նրանց եղբոր՝ Ռոբերտ Քարդաշյանի երեխաները:
Բացի այդ, հրապարակվել են առանձին լուսանկարներ, որոնցում կա նաև Քիմի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը:
Պարբերականը նկատում է, որ Քարդաշյան-Ջեներ ընտանիքի տոնական ֆոտոշարքից բացակայում է կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները:
Հիշեցնենք, որ գալիք տարում աստղային ընտանիքը համալրվելու է միանգամից 3 անդամով. Քիմ, Քլոե Քարդաշյաններն ու Քայլի Ջեները մայրանալու են: