Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ռուսաստանցիների շուրջ 60 տոկոսը զղջում է ԽՍՀՄ փլուզման համար

Ռուսաստանցիների 58 տոկոսը զղջում է Խորհրդային միության փլուզման համար։ Այդ մասին է փաստում ռուսական «Левада-Центр» ոչ պետական հետազոտական կազմակերպության կատարած սոցհարցումը, գրում է lenta.ru-ն: 

Ընդ որում՝ հարցվածների 25 տոկոսը հայտնել է, որ չի զղջում ԽՍՀՄ փլուզման համար, իսկ 16 տոկոսը դժվարացել է պատասխանել:

ԽՍՀՄ փլուզման համար զղջացողների 54 տոկոսը որպես դրա հիմնական պատճառ նշել է միասնական տնտեսական համակարգի փլուզումը, 36 տոկոսը՝ մեկ ընդհանուր գերտերությանը պատկանելու զգացողության կորուստը, 34 տոկոսը՝ փոխադարձ անվստահության աճը, և 26 տոկոսը՝ ընկերների ու հարազատների հետ կապի ցավալի խզումը:

Այս ամենի հետ մեկտեղ ռուսաստանցիների 52 տոկոսը համոզված է, որ ԽՍՀՄ փլուզումից կարելի էր խուսափել, դրան ի հակառակ հարցվածների 29 տոկոսը կարծում է, որ դա իրականում անխուսափելի էր: Հարցմանը մասնակցածների 19 տոկոսը դժվարացել է պատասխան տալ այս հարցին:

Ի դեպ, ավելի վաղ նույն հետազոտական կենտրոնի հարցումներից մեկին մասնակցած ռուսաստանցիների 64 տոկոսը հայտնել էր, որ հավատում է համաշխարհային պատմության մեջ ռուս ազգի նշանակալից ու հատուկ դեր ունենալուն: Հատկանշական է, որ 1992 թվականին այդպես կարծողների թիվն ընդամենը 13 տոկոսի էր հասնում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus