Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Տարկետման ձևափոխումը նրանց համար է գրավիչ, ովքեր ուզում են արժանապատիվ կյանք կառուցել՝ պատրաստ սպայի պատասխանատվություն և ուսադիր կրելու. Վ. Սարգսյան

Մենք պետք է աշխատենք բանակն ավելի թափանցիկ դարձնել, որպեսզի նաև հանրային վերահսկողության, հանրային քննարկման մեխանիզմները քայլ առ քայլ բոլորին տանեն դեպի այն դաշտ, որ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում ծառայելը պատիվ է: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով սոցիալական ու պաշտոնական լծակների գործադրմամբ՝ բարենպաստ վայրերում ու զորամասերում որոշ մարդկանց որդիների ծառայության անցնելու փաստին:

Նրա խոսքով՝ անկախ առաջարկվող ծրագրերից, արդարության զգացումի և ընկալման վերաբերյալ վերաբերմունքը չափազանց կարևոր է: Այդ ընկալումը նաև որոշակիորեն սուբյեկտիվ է:

«Մենք այս օրերին ամփոփեցինք «Դիտակետ» ծրագրով լայնածավալ հարցումը: Սոցիոլոգիական ընկերության գնահատմամբ՝ այդ հարցումը երբևէ անցկացված ամենաճշգրիտն է այն պարզ պատճառով, որ ոչ թե ընտրանքային ենք հարցում անցկացրել, այլ բոլոր զորացրված զինվորների շարքում: Մասնագիտական սխալմունքի թույլատրելի շեմը դիտվում է 1.5 տոկոս, դա գրեթե 0 է այս դեպքում»,-պարզաբանել է նախարարը:

Նա տեղեկացրել է, որ հարցումն իրականացվել է սոցիոլոգիական ամենաարդի գործիքներով՝  զորացրված զինծառայողների ինքնագնահատականի հիման վրա՝ իրենց կողմից իրենց սոցիալական կարգավիճակի գնահատմամբ: Այսինքն՝ չի հարցվել՝ աղքատ են, թե հարուստ, այլ՝ կարողանո՞ւմ են առանց խնդրի ձեռք բերել միայն սնունդ և հագուստ, կարողանո՞ւմ են թույլ տալ թանկարժեք գնումներ կամ որևէ գնում սահմանափակված չէ՞ և այլն: Ըստ Վիգեն Սարգսյանի՝ սա գնահատելու շատ օբյեկտիվ չափանիշ է: Համեմատվել է իր ինքնագնահատականով նախկին զինծառայողի սոցիալական վիճակը և նրա ծառայության վայրն ու զորամասի տեսակը:

«Մենք առաջիկայում առիթ ունենալու ենք շատ լայն ու մասնագիտորեն ներկայացնելու այդ ուսումնասիրությունները, որոնց մեջ շատ հետաքրքիր հայտնաբերումներ կան նաև մեզ համար: Այն շատ գործնական, քաղաքականությունը շտկելու ուղղություն էր: Արդարությունը կարևոր է, արդարությունը ցանկացած զինված ուժերի, բանակի ամրության առանցքներից մեկն է: Հեշտ չեն լուծվելու այդ հարցերը, որովհետև կան ավանդույթներ, և դրանք մեր անկախության տարիների ավանդույթները չեն միայն»,-նշել է Պաշտպանության նախարարը:

Ըստ նրա՝ դրանք  հարյուրամյակներով փոխանցված ավանդույթներ են, որ բանակը օտարինն էր, և այդ բանակում ծառայելը մի մեծ հերոսություն չէր համարվում: Շատ ավելի կարևոր էր մնալ համայնքում և պաշտպանել օջախը, ընտանիքը հնարավոր վտանգներից՝ լիներ Օսմանյան կայսրությունում, ռուսական, թե պարսկական: Խորհրդային տարիներին էլ բանակում ծառայելը համարվում էր որոշակի առումով կարգավիճակի նշան: «Այդ առումով՝ մեր անկախության տարիները ճիշտ հակառակն են արել՝ բերելով այն ըմբռնումը, որ քաղաքացին պետք է ծառայի բանակում՝ որտեղ, ինչ պայմաններով, այդ հարցը դեռ մնում է: Բայց ընկալումը, որ բոլորը պետք է իրենց քաղաքացիական պարտքը կատարեն, կարծում եմ, կա»:

Վիգեն Սարգսյանը պատմել է, որ իրենք քայլեր են ձեռնարկել, ինչպես խոսք էր տվել, այս օրերին արդեն շրջանառության մեջ է դրվել օրենքի փոփոխությունը, որով բոլոր պաշտոնյաները պարտավոր են հայտարարագրել իրենց և իրենց ընտանիքի անդամների զինվորական ծառայության հետ փոխկապակցվածությունը, այդ թվում՝ նշելով, թե եթե չեն ծառայել, ապա տարկետում են ունեցել, թե ազատվել են: Եթե ծառայել են՝ կամովին կարող են նշել մարտական հերթապահություն անցած լինելու փաստը: «Վերջինը խրախուսական մեխանիզմ է, որպեսզի նաև առաջացնի այդ ձգտումը, ցանկությունը մեկընդմիշտ ֆիքսելու, որ երիտասարդն իր ծառայությունն անցկացրել է հայրենիքի սահմաններն առաջնագծում պաշտպանելով»:

Երկրորդ խնդիրը, ըստ նախարարի, ուսումնական տարկետումների ձևափոխումն է, որտեղ այն փոխարինվում է այնուհետև ծառայելու, ընդ որում` պատասխանատու վայրում և որպես սպա ծառայելու պարտավորության հետ:

«Հուսով եմ՝ սա կարող է գրավիչ լինել այն երիտասարդների համար, որոնք անկախ իրենց սոցիալական կարգավիճակից, իրենց ծնողների կարգավիճակից, ուզում են իրենց կյանքը կառուցել արժանապատիվ ձևով և սկսել երիտասարդ տարիքից՝ ցույց տալով, որ իրենք պատրաստ են սպայի պատասխանատվություն և ուսադիր կրելու: Այսինքն՝ պատրաստ են ավելին տալ հայրենիքին, որը հնարավորություն է տվել անվճար կրթություն ստանալ և ունենալ բակալավրի կրթական աստիճան մինչև զինծառայությունը, այնուհետև մագիստրատուրայում սովորելու հնարավորություն: Ես չեմ կարող ասել, որ այդ մեխանիզմները մեկ օրում լուծելու են մտահոգությունները, դրանց մի մասն օբյեկտիվ է, մի մասը՝ ընկալումների դաշտում»,-վստահեցրել է Պաշտպանության նախարարը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus