Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Տեղական արտադրության համար դրական տարի էր՝ արդյունաբերության ոլորտում առաջին 10 ամիսներին 12.4 % աճ է գրանցվել․ Վ․ Սաֆարյան

2017 թվականը տեղական արտադրության համար դրական տարի է եղել: Արդյունաբերության ոլորտում առաջին 10 ամիսներին 12.4 տոկոս աճ է գրանցվել։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում ապրանքային արտադրության մեջ հիմնական տեղը զբաղեցնում են սննդի և հանքահումքային արտադրությունները։ Վերամշակող արտադրության մեջ նոր ընկերություններ են բացվել՝ հատկապես լոլիկի, տեքստիլի արտադրության ոլորտներում։ Սննդի ոլորտի ապրանքատեսակների մասով ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին գրանցվել է 23 տոկոսի աճ, իսկ հանքահումքային արտադրությունն աճել է 39.8 տոկոսով։

«407 մլն դոլարի սննդի ոլորտի ապրանքատեսակներ են արտահանվել և 540 մլն դոլարի հանքահումքային ապրանքներ։ Ընդհանուր 1 մլրդ 745 մլն դոլարի ապրանք է արտահանվել, որը 20 տոկոսով ավելին է, քան անցած տարի։ Կարծում եմ՝ այս տարի արտահանումները կանցնեն 2 մլրդ-ի սահմանագիծը»,- հայտնեց Վազգեն Սաֆարյանը։

3.2 մլրդ դոլարի ապրանք է ներկրվել հունվար-հոկտեմբեր ամիսներին, որը ըստ կանխատեսման՝ տարեկան կտրվածքով կհատի 4 մլրդ դոլարի շեմը։

«Դրական դինամիկան այն է, որ արտահանվող և ներմուծվող ապրանքների տարբերությունն այժմ մեկը երկուսի է։ Նախկինում եղել են տարիներ երբ մեկը երեքի է եղել։ Սա նշանակում է, որ որոշ ներկրվող ապրանքներ մենք փոխարինում ենք տեղական արտադրանքով։ Բայց տեղական արտադրողի նկատմամբ պետության աջակցությունը պետք է ավելի մեծանա։ Կառավարությունն այժմ մշակում է պետություն-մասնավոր գործընկերության հայեցակարգ, որի վերաբերյալ մենք մեր առաջարկները կներկայացնենք»,- ասաց նա։

«Պետք է հուսալ, որ ի վերջո կառավարությունը նույնպես կգա այն եզրահանգմանը, որ Հայաստանի տնտեսության հիմնական սեկտորը արդյունաբերությունն է, որը կախված չէ բնակլիմայական պայմաններից, ինչպես գյուղատնտեսությունը, այլ նրա արտադրանքի կազմակերպումն ու արտահանումը ունի հաստատուն ուղղվածություն։ Կառավարությունը այս ամենը նկատի ունենալով՝ պետք է զարկ տա այդ արդյունաբերության ճյուղերի զարգացմանը»,- նկատեց Վազգեն Սաֆարյանը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus