Իսպանիայի թագավորը Կատալոնիայի նորընտիր խորհրդարանին կոչ է անում հրաժարվել անկախանալու քայլերից
Ելույթ ունենալով կաթոլիկ աշխարհում դեկտեմբերի 25-ին նշվող Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ՝ 49-ամյա միապետը, մասնավորապես, ասել է․ - «Կատալոնիայում ճանապարհը չպետք է կրկին տանի դեպի հակամարտություն»:
Հիշեցնենք, անցած շաբաթ Կատալոնիայում անցկացված արտահերթ ընտրություններում անկախության աջակիցները հաղթել են՝ բացարձակ մեծամասնություն ստանալով երկրամասի խորհրդարանում: