Վրաստանը և ԱՄՆ-ը քննարկում են համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնելու հեռանկարը
Վրաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` «կողմերը ցանկություն են հայտնել Agile Spirit զորավարժություններին հավելել նաև ռազմածովային վարժանքները»:
Գեներալ Նելերը և Վրաստանի պաշտպանության նախարարը քննարկել են նաև ամերիկացի ծովային հետևակայինների օգնությամբ Աֆղանստանում ծառայող վրաց զինվորականների համար վարժանքներ կազմակերպելու հարցը: