Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Երևանը Վրաստանի տրանսպորտային ներուժի ընդլայնման հույս ունի. НГ

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականն անդրադարձել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ այսօր Վրաստան կատարելիք երկօրյա այցին՝ չբացառելով, որ այցի շրջանակում կարող է քննարկվել Աբխազիայի և Հարավային Օսիայի միջոցով տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հարցը:

«Վրաստանն Աբխազիայի և Հարավային Օսիայի միջոցով տրանսպորտային հաղորդակցության վերականգնման կարիք չի զգում, քանի որ Ռուսաստանի հետ կապված է Կազբեկ ավտոճանապարհով ու Ադրբեջանով անցնող երկաթգծով: Մինչդեռ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար Աբխազիայի միջոցով երկաթուղային և Հարավային Օսիայի միջոցով ավտոմոբիլային ճանապարհների վերականգնումը շատ կարևոր հարց է: Ուստի՝ օրինաչափ է, որ բարձր մակարդակով բանակցությունների ժամանակ այս հարցերն աչքաթող չեն արվի»,-գրում է աղբյուրը:

Այնուհետև պարբերականը մեջբերում է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանի կարծիքը, ըստ որի՝ վրացական կողմը, հավանաբար, կներկայացնի իրավիճակի իր տեսլականն ու հայկական կողմին կտեղեկացնի 2011թ. համաձայնագրի իրագործման հարցում առաջընթացի, ինչպես նաև այլ նախագծերի՝ այդ թվում նաև հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում Ազատ տնտեսական գոտու ստեղծման, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի իրագործման վերաբերյալ:

«Վերջերս Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումից հետո տարաշրջանում արդիական է դարձել ենթակառուցվածքային նախագծերի դիվերսիֆիկացման հարցը»,-ասել է Մելիքյանը:


Աբխազիան ու Հարավային Օսիան մասամբ ճանաչված պետություններ են և միջազգային ճանաչում են պահանջում իբրև Վրաստանից անկախ պետություններ։ Սակայն Վրաստանն Աբխազիան և Հարավային Օսիան դե յուրե վրացական տարածքներ է համարում։ Եվրոպական Միությունը, ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ի մնացած բոլոր երկրները ճանաչում են Աբխազիան ու Հրվ. Օսիան որպես Վրաստանի անբաժան մաս։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus