Անգլիայում տղամարդը պիցցա գնելու է գնացել տրակտորով ու ձերբակալվել
Անգլիայի Կամբրիա կոմսության ճանապարհային ոստիկանությունը հայտնել է հարբած կամ թմրանյութերի ազդեցության տակ գտնվող տղամարդու ձերբակալության մասին, որը գիշերը պիցցայի հետևից է գնացել տրակտորով, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Կոմսության ոստիկանությունը թվիթերյան իր էջում հրապարակել է քաղաքային տների ֆոնին տրակտորի լուսանկարը։
«Վարորդը փորձել է պիցցա ձեռք բերել Քարլայլ քաղաքում։ Ձերբակալվել է ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ վարելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Իրավապահներն իրավիճակին հումորով են մոտեցել և գրառումն ուղեկցել «անհաջողակ» և «քաղցած» հեշթեգերով։