Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Գվատեմալան կհետևի ԱՄՆ-ի օրինակին ու Իսրայելում իր դեսպանատունը Երուսաղեմ կտեղափոխի

Գվատեմալան կհետևի ԱՄՆ-ի օրինակին և Իսրայելում իր դեսպանությունը Երուսաղեմ կտեղափոխի։ Այս մասին գրում է dailymail.co.uk-ը՝ հղում անելով Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսի Facebook-յան պաշտոնական էջի գրառմանը: 

Երկրի ղեկավարը հայտնել է, որ թեմայի շուրջ արդեն զրուցել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ և արդեն հարցի առնչությամբ կարգադրություն տվել Գվատեմալայի արտաքին գործերի նախարարին:

«Ես խոսել եմ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ... Զրույցի առավել կարևոր թեմաներից մեկն էլ Գվատեմալայի դեսպանատան՝ Երուսաղեմ վերադարձն էր: Ես տեղեկացնում եմ ձեզ, որ արդեն հանձնարարություն եմ տվել արտգործնախարարին սկսել համապատասխան գործողություններ դրա իրականացման համար», - գրել է Մորալեսը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով չի ընդունում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը: Բանաձևի օգտին քվեարկել է 128 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, դեմ է հանդես եկել 9 երկիր, ևս 35-ը ձեռնպահ է մնացել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմի կարգավիճակի շուրջ հայտարարությամբ հանդես էր եկել դեկտեմբերի սկզբին, որից հետո զանգվածային բախումներ էին տեղի ունեցել Պաղեստինի և Իսրայելի կողմնակիցների միջև աշխարհի տարբեր երկրներում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus