Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սաուդյան Արաբիան ստիպել է Լիբանանի վարչապետին ընթերցել հրաժարականի մասին նախապես գրված տեքստը. նոր բացահայտումներ նոյեմբերյան դեպքերից

Ամերիկյան New York Times պարբերականը հանդես է եկել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի՝ նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայում պաշտոնից հեռանալու մասին արված անակնկալ հայտարարության վերաբերյալ ուշագրավ բացահայտումներով՝ նշելով, որ վարչապետն այդ հայտարարությունն արել է Սաուդյան Արաբիայի իշխանությունների ճնշման տակ:

Նշվում է, որ Սաուդյան Արաբիա կատարած այցի 2-րդ օրը Հարիրիին վաղ առավոտյան կանչել են պաշտոնատար անձանց մոտ: Երկրի անվտանգության ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել վարչապետին՝ նրան հրելով ու վիրավորելով: Բացի այդ, նրանք վերցրել են Հարիրիի բջջային հեռախոսներն ու միայն մեկ թիկնապահի են թույլ տվել պաշտոնյայի կողքին մնալ:

Այնուհետև Հարիրիին տրվել է նախապես գրված ելույթի տեքստն ու ստիպել են սաուդյան հեռուստատեսությամբ ընթերցել այն:

Հայտնի է, որ նրա հայրենիքում կասկածով են վերաբերվել այս հայտարարությանը, նախագահ Միշել Նաիմ Աունը հրաժարվել է ընդունել վարչապետի հրաժարականը: Անակնկալ հայտարարությունից ժամեր անց Հարիրիին հաջողվել է կապ հաստատել նախագահի հետ՝ հասկացնելով, որ չի կարող ազատ խոսել: Այնուհետև Լիբանանի իշխանությունները փորձել են համոզել Արևմուտքին, որ Հարիրին Սաուդյան Արաբիայում բերման է ենթարկվել: Պարբերականի տվյալներով՝ Սաուդյան Արաբիայում գտվելու ժամանակ վարչապետը եղել է տնային կալանքի տակ:

Այնուհանդերձ՝ դեռևս անհայտ է, թե Սաուդյան Արաբիայի իշխանություններն ինչ նպատակ են հետապնդել՝ նման քայլի դիմելով: Վարկածներից մեկի համաձայն՝ երկրի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդն այդպիսով ցանկանում էր ընդդիմանալ տարածաշրջանային վաղեմի մրցակցին՝ Իրանին, որը սերտ դաշնակցական կապերի մեջ է Լիբանանի հետ:

Հիշեցնենք, որ Հարիրին նոյեմբերի վերջին վերադարձել է Բեյրութ: Նախագահի հետ հանդիպելուց հետո նա հայտարարել է, որ պատրաստ է շարունակել պաշտոնավարել:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus