Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Զինծառայության մասին նոր օրենքով մեր ԶՈւ պատմության մեջ առաջին անգամ այլընտրանք է առաջարկվում նորակոչիկին. Վ. Սարգսյան

Այն քաղաքականությունը, որ առաջարկել եմ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքով, իրականում առաջին անգամ մեր զինված ուժերի պատմության մեջ այլընտրանք է առաջարկում նորակոչիկին: Այս մասին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է «Շանթ» հեռուստաընկերության եթերում:

«Այժմ Պաշտպանության նախարարության պարտավորությունն է լիարժեք իրագործել այդ ծրագրերը՝ ապացուցելու դրանց կենսունակությունը, մյուս կողմից՝ փարատելու համար այն հոռետեսների կարծիքները, որ ծրագրերը չեն աշխատելու կամ չեն լուծելու իրենց առջև դրված խնդիրները»,-նշել է նախարարը:

Նրա տեղեկացմամբ՝ այս օրերին կառավարությունն ընդունեց որոշում, որով «Ես եմ» ծրագրի իրավական կարգավորումներն ամբողջանում են, հանրապետության զինվորական կոմիսարիատներում արդեն իսկ երիտասարդները հայտնում են իրենց հետաքրքրվածությունը, և մի քանի տասնյակ երիտասարդ արդեն դիմում է ներկայացրել ծրագրով պայմանագիր կնքելու համար:

«Վստահ եմ, որ հիմա, երբ կա նաև կառավարության որոշումը, որ հստակ ամրագրում է այն գումարը, որ կապված է ծառայության ավարտին իրականացվող ծրագրերի հետ՝ 5 մլն դրամ, ինչպես նախատեսել էինք, ինչպես նաև այն բոլոր պայմանները, որ բանավոր ներկայացնում էինք, արդեն ստացել են օրենքի տեսք: Շատ ավելի հեշտ է լինելու՝ բացատրել հետաքրքրվողներին պայմանները: Իհարկե, ժամանակը քիչ է, և ձմեռային զորակոչի ժամանակ մենք ծրագիրն, այնուամենայնիվ, դիտում ենք որպես պիլոտային, բայց եթե ամեն ինչ բարեհաջող լինի, ապա վստահ եմ, որ մինչև ամառային զորակոչ շատ ավելի լայն իրազեկվածության մակարդակ կլինի»,-վստահեցրել է Վիգեն Սարգսյանը:

Նա տեղեկացրել է, որ «Պատիվ ունեմ» ծրագրով ևս իրենք աշխատում են կարգավորումների վրա, ստանում են տարբեր առաջարկություններ, տարբեր գաղափարներ այն մասին, թե ինչպես որոշել այն նշաձողը, որով նշանակալի կամ բացառիկ կարողություններ ունեցող երիտասարդները գիտական ոլորտում կարող են առանձնացվել՝ հետագայում գիտական վաշտերում ծառայելու համար, ինչպես նաև աշխատում են «Պատիվ ունեմ» ծրագրի անդամակցության հետ կապված խնդիրների շուրջ: Նախարարն ասել է, որ օրենքով սահմանված կարգով պետք է գործընթացն ավարտին հասցնեն մինչև ապրիլ ամիսը, բայց վստահեցրել է, որ շատ ավելի շուտ՝ անմիջապես տոնական օրերից հետո, եթե կառավարության որոշումների նախագծերը պատրաստ լինեն՝ իրենք կարգավորումների փաթեթը կներկայացնեն քննարկման:

«Ժամանակային սահմանափակումները հաշվի առնելով՝ առաջին զորակոչի ժամանակ առաջարկվող ծրագրերին մասնակցելու 100 պայմանագրի կնքումը կդիտեմ որպես որոշակի ձեռքբերում, մի քանի հարյուրը կդիտեմ որպես փայլուն ձեռքբերում, որը կփաստի նաև մեր զինկոմիսարիատների արդյունավետ աշխատանքը: Բոլոր դեպքերում, մենք ծրագրում ենք, որ արդյունավետ ներդրման պարագայում առաջիկա տարիների ընթացքում մի պահ պետք է գա, երբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը, մարտական հերթապահության առաջնագիծը հատկապես ամբողջությամբ կհամալրվի հենց այդ ծրագրի շրջանակում»,-հույս է հայտնել Վիգեն Սարգսյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus