Բասկետբոլի Հայաստանի հավաքականի խաղացող Ռայան Բոաթրայթը Դանիայից կրած պարտությունից հետո լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով:
«Դժվար հանդիպում էր: Սա մեր նույն թիմը չէր, ինչ ամառվա խաղերում: Այդ ժամանակ մենք ունեինք պահեստայինների երկար նստարան, իսկ այս խաղում դա մեզ համար մեծ խնդիր էր: Դանիացիները 4-5 րոպեն մեկ նոր փոխարինում էին կատարում, իսկ մեզ մոտ մոտ 4 խաղացող 14 րոպե խաղաց: Հոգնածությունն իրեն զգացնել տվեց:
Ներդրեցինք մեր ողջ ուժերը: Երկրպագուները պարզապես հսկայական աշխատանք էին կատարում ու մեզ մեծ էներգիա էին տալիս: Եթե մեր բոլոր խաղացողներն այսօր մեզ հետ լինեին, միանշանակ կհաղթեինք:
Արդյոք հիմա ամեն ինչ կարգի՞ն է տեղի ունեղած միջադեպից հետո. ես այստեղ եմ, ես խաղում եմ, հետևաբար ամեն ինչ լավ է»,- նշեց Բոաթրայթը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Բոաթրայթը ոչ պատշաճ պահվածքի պատճառով հեռացվել էր բասկետբոլի Հայաստանի հավաքականից, բայց այնուհետև վերադարձավ ազգային թիմ: