Այն հավատարմագրվել է Դպրոցների եւ քոլեջների արեւմտյան ասոցիացիայի (WASC) կողմից եւ լիցենզավորվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ եւ Վաշինգտոնի պետական համալսարանի Էդվարդ Ռ. Մերոուի հաղորդակցության ֆակուլտետի հետ համագործակցությամբ։
ՀԱՀ-ի «Լրագրության մագիստրոս» կրթական ծրագիրը նախատեսված է մեդիա մասնագետների նոր սերունդ կրթելու համար: Համակցելով տպագիր, աուդիո, վիդեո եւ առցանց հարթակներում լրագրության գործնական ուսուցումը՝ ծրագիրը ուսանողներին կտրամադրի անհրաժեշտ հմտություններ՝ հաջողությամբ գործելու մերօրյա դինամիկ մեդիա միջավայրերում։
Ի լրումն գործնական դասընթացների եւ սեմինարների՝ ծրագիրն ուսանողներին կտրամադրի հայեցակարգային գիտելիքներ տարածաշրջանային եւ գլոբալ կարեւորագույն խնդիրների վերաբերյալ։ Ծրագրի ավարտին ուսանողները կներկայացնեն ավարտական աշխատանք եւ կանցնեն պրակտիկա Հայաստանում կամ Միացյալ Նահանգներում՝ ձեռք բերելով կիրառելի փորձ եւ մասնագիտական հմտություններ։
Ծրագիրը տարեկան ամբողջությամբ կֆինանսավորի 10 ուսանողի պրակտիկան ամերիկյան ԶԼՄ-ներում։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ ՀԱՀ-ը կտրամադրի 90% կրթաթոշակ Հայաստանի Հանրապետության 20 քաղաքացու՝ հնարավորություն տալով ավելի շատ ուսանողների օգտվել այս հնարավորությունից:
Ծրագիրը մեկնարկում է 2025 թվականի հունիսին: Դիմումների ընդունումը սկսված է application.aua.am կայքում: Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել ծրագրի պաշտոնական էջում։ Դիմումի պահանջների, վերջնաժամկետների եւ ուսման վարձի մասին տեղեկատվությունը հասանելի է համալսարանի ընդունելության էջում: