Այս ծրագրի շրջանակներում Միացյալ Նահանգները պետք է Իսրայելին փոխանցի «ժամանակակից զինատեսակներ», որոնք կարող են շարքից հանել իրանական միջուկային օբյեկտները, գրում է թերթը։
WSJ-ի աղբյուրների համաձայն, Դոնալդ Թրամփի անցումային թիմի անդամները դիտարկում են Իրանի կողմից միջուկային զենքի հավանական զարգացմանն արձագանքելու երկու տարբերակ։ Առաջինը ռազմական ճնշումն է, որը ներառում է Մերձավոր Արեւելք ավելի մեծ քանակությամբ ամերիկյան զորք եւ տեխնիկա ուղարկելը, հարվածների համար Իսրայելին զենք վաճառելը եւ Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելը, թերթին ասել են ծրագրին ծանոթ երկու աղբյուրներ:
Երկրորդ տարբերակը «ռազմական ուժի սպառնալիքն» է՝ զուգորդված պատժամիջոցների ավելացմամբ։
Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցներում ասել է, որ անհանգստացած է «իրանական միջուկային բեկումով», գրում է The Wall Street Journal-ը։ Ընտրված նախագահը, սակայն, «ցանկանում է իրականացնել այնպիսի ծրագիր, որը նոր պատերազմի չի հանգեցնի, հատկապես այնպիսի պատերազմի, որը կարող է ներգրավել ԱՄՆ զինված ուժերը»։
WSJ-ի տվյալներով, Իրանն այժմ ունի բավականաչափ հարստացված ուրան, որը բավարար է մի քանի օրում չորս միջուկային ռումբ ստեղծելու համար։