Добавить новость

«Жду зрелищной игры, они любят атаковать». Булыкин сделал прогноз на победителя дерби «Локомотив» — «Спартак»

Ученые объяснили, почему пиво опаснее крепких алкогольных напитков

Доцент Фиронов: новые ставки утильсбора приведут к подорожанию авто с 1 октября

В Петропавловске-Камчатском заметили еще четырех медведей

Новости по-русски


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արցախի շնչով լցված «Խոխան», բարբառն ու վերաիմաստավորումը

2020 թվականի պատերազմից հետո Վաչե Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու որոշմամբ դրվեցին «Հայորդի» նախաձեռնության հիմքերը: Նախորդ երեք տարիների ընթացքում Վաչեի ու մի խումբ կամավորների ջանքերով, ինչպես նաեւ բազում նվիրատուների շնորհիվ պատերազմի զոհերի երեխաների համար իրականացվել են մի շարք ծրագրեր ու միջոցառումներ, որոնցից ամենամասշտաբայինը «Հայորդի» ամենամյա ճամբարն է:

Նույն նախաձեռնության շնորհիվ 2021 թվականից Արցախի Կարմիր Շուկա գյուղում գործում էր «Խոխա» մանկական կենտրոնը։ Համանման երկրորդ կենտրոնը Կոլխոզաշեն գյուղում արդեն պատրաստ էր ընդունելու արցախցի փոքրիկներին 2022 թվականի վերջում: Սակայն 9-ամսյա շրջափակումը, դրան հաջորդած պատերազմն ու Արցախի հայաթափումը փշրեցին մանկական լուսավոր անկյունները՝ թողնելով միայն մեկ անհուն երազանք. «Նորից քինանք Արցախ»:

Կենտրոնների ամբողջ գույքը մնաց գերեվարված Արցախում, բայց նյութական կորուստը չէր, որ դժվարացնում էր հետագա գործունեությունը Վաչեի ու ընկերների համար: Արցախի հայաթափման ողբերգությունը, կարծես, փշրանքների վերածեր ամուր եւ անվտանգ Արցախ-Հայաստան ունենալու երազանքը։ Ինչպե՞ս նորից ուժ գտնել շարունակելու, հանուն ինչի՞:

Վերաիմաստավորման ու մտորումների շրջանից հետո գտնվեց այդ հանունը, եւ այսօր Երեւանում գործում է «Հայորդի» հիմնադրամը՝ իր «Խոխա» մանկական կենտրոնով՝ հանուն երեխաների ու հանուն արցախյան երազանքի:

Կենտրոնանալով ներկայիս կարիքների վրա

2023 թվականի սեպտեմբերի 1-ին Վաչեն շատ ուրախ էր մի մոգական պատահականության շնորհիվ: Շրջափակված Արցախում երեխաները պիտի դպրոց գնային առանց գրենական պիտույքների, որովհետեւ խանութները վաղուց դատարկ էին։ Դեռ նախքան շրջափակումը որոշ անհատներ մեծ քանակով տետրեր էին նվիրել «Խոխա» կենտրոնին։ Այդ ժամանակ դրա անհրաժեշտությունը չկար, ուստի կամավորները պարզապես մոռացել էին դրանց գոյության մասին։ Սեպտեմբերին ընդառաջ էր, որ Վաչեն հանկարծ հիշել է, որ նման տետրեր կան կենտրոնում, ու արագ տեղեկացրել արցախի իր ընկերներին: Այդպես Կարմիր Շուկա գյուղի բոլոր առաջին դասարանցիները սեպտեմբերի 1-ին նոր տետրերով գնացին դպրոց: Ցավոք, այդ փոքրիկ ուրախությունը երկար չտեւեց․ երեխաները չհասցրին հայոց այբուբենը սովորել Արցախում։

Հիմա այլեւս կարեւոր չէ՝ էլ ինչ կար «Խոխա» կենտրոնում: Փոխարենը պետք է կենտրոնանալ, թե ինչի կարիք կա այստեղ եւ այժմ։ Այսպես մտածելով էլ Վաչե Վարդանյանը «Հայորդի» նախաձեռնությունը դարձրել է հիմնադրամ։

«Մեր ծրագրերի շահառուներն են եղել 2016 թվականից մինչեւ վերջին պատերազմական դեպքերի հետեւանքով զոհված հայորդիների ընտանիքները: Սեպտեմբերի 19-ից հետո մեր ծրագրերի շահառուների թիվն ավելացավ, ուստի աշխատանքի ծավալները մեծացնելու անհրաժեշտություն առաջացավ:

Որոշեցինք դառնալ հիմնադրամ ու նույն աշխատանքն այդ ձեւաչափով շարունակել՝ ավելի լայն գործունեություն ծավալելու նպատակով»,- պատմում է Վաչե Վարդանյանը՝ հավելելով, որ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին եւս ներառում են իրենց ծրագրերում:

Արցախյանը շունչը «Խոխա»-ում

«Հայորդի» հիմնադրամի երեւանյան գրասենյակը լցված է արցախյան շնչով: Երկհարկանի շինության առաջին հարկում վերաբացվել է «Խոխա» կենտրոնը, որը մեկ կարեւոր կանոն ունի՝ հաղորդակցությունը բացառապես արցախյան բարբառով է: Այստեղ հաճախում են 3-6 տարեկան երեխաներ, իսկ նրանց հետ աշխատում են արցախցի կանայք:

Ստեփանակերտի բնակիչ Սրբուհի Հովհաննիսյանը, որի տղան մոտ մեկ ամիս է ինչ հաճախում է կենտրոն, հաճելիորեն զարմացել է՝ տեսնելով, թե երեխան որքան ուրախ է «Խոխա» գալու համար:

«Ինձ համար շատ կարեւոր է, որ շփումը Ղարաբաղի լեզվով է, որպեսզի երեխաները չմոռանան մեր բարբառը: Տղաս բավականին բծախնդիր երեխա է, չէի պատկերացնում, որ ոչ միայն կհաճախի, այլեւ չի ուզենա կենտրոնից տուն վերադառնալ: Այս հոգատարությունը մեզ համար ամեն ինչ է»,- ասում է նա:

«Խոխա»-ում երկու խումբ է գործում՝ մեկը երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին, մյուսը՝ շաբաթ: Ընդհանուր առմամբ 35 երեխա է գալիս կենտրոն: Բացի այդ, «Հայորդի»-ում գործում են նաեւ մի շարք խմբակներ պատերազմի կամ պայթյունի հետեւանքով կորուստ ունեցող ոչ միայն արցախցի, այլեւ Հայաստանի տարբեր շրջանների երեխաների համար:  

«Այժմ ունենք Ազգային երգուպարի, նկարչության, ասեղնագործության, կարպետագործության դասեր, շուտով կմեկնարկեն նաեւ դուդուկի, վիդեոնկարահանման, լուսանկարչության եւ մի շարք այլ խմբակներ: Դրանք անցկացնում են իրենց ոլորտի մասնագետ կամավորները շաբաթական 1-2 անգամ:

Երեխաները որեւէ բան գնելու կարիք չունեն, դասընթացների համար բոլոր անհրաժեշտ պարագաները մենք ենք ապահովում, միակ հարցն իրենց ճանապարհածախսն է, որ գան հասնեն կենտրոն»,- ասում է Վաչե Վարդանյանը:

Անհատների աջակցությունն ու վերաիմաստավորումը

Նույն շենքում փոքրիկ հատված տրամադրել են նաեւ հիմնադրամի աշխատանքների համար՝ ծրագրերի մշակում, տարատեսակ զանգեր եւ այլ կազմակերպչական հարցեր, որ նորից իրականացվում են կամավորական ջանքերով:
 
Եթե Արցախում «Խոխա» կենտրոնների համար համայնքն էր անվարձահատույց տարածք տրամադրել, Երեւանում տարածքը վարձակալել են, ուստի միջոցների խնդիրն ավելի սուր է դրված:

«Մեր հանգանակությունները հիմնականում գոյանում են փոքր նվիրատվություններից: Անհատները կարող են նաեւ հովանավորություն ստանձնել մեկ երեխայի համար՝ վճարելով «Խոխա» հաճախելու նրանց ամսական ծախսը, որը կազմում է մոտ 15 000 դրամ: Այս ձեւաչափով ենք իրականացրել, օրինակ, մեր «Մայրենիք» ծրագիրը, որի շահառուները վերջին պատերազմում ամուսիններին կորցրած եւ հղիության շրջանում գտնվող կանայք էին»,- ասում է Վաչեն:

Երեխաների առօրյան  հնարավորինս գունեղ ու հետաքրքիր դարձնելու համար կենտրոնը կազմակերպում է նաեւ տարբեր այցելություններ. ձիարշավարան, կավագործության աշխատանոց, ատրակցիոններով այգիներ եւ այլն: Տրամադրում են նաեւ հոգեբանի խմբակային ու անհատական անվճար խորհրդատվություն:

«Շատ դժվար էր վերաիմաստավորելը, հասկանալը՝ հանուն ինչ է պետք շարունակել, արդյոք արդյունավե՞տ է լինելու այդ աշխատանքը: Դասերը հենց սկսեցին, համոզվեցի, որ իսկապես երեխաներն ունեն այս ամենի կարիքը: Այժմ միակ մանկական կենտրոնն ենք, որտեղ երեխաները ամբողջապես բարբառով են խոսում, ինչը, կարծում եմ, Արցախը, արցախյան մշակույթը պահելու կարեւոր բաղադրիչ է: Մենք նաեւ խնդիր ունենք իմաստավորելու մարդկային կորուստները: Ցանկանում ենք, որ այս երեխաները լինեն այնպիսի միջավայրում, որտեղ ոչ թե նրանց խղճում են, կամ էլ արհամարհում, այլ մեծ հարգանք ու հոգատարություն ցուցաբերում նրանց նկատմամբ, որովհետեւ իրենց հայրերը հանուն հայրենիքի են զոհվել»,- ասում է Վաչեն:

Այս ամառ արդեն 4-րդ անգամ կիրականացվի «Հայորդի» ճամբարը: Աշխատանքն ավելի բարդ է լինելու, քանի որ հայրեր կորցրած երեխաներն ավելի շատ են։ Այդուհանդերձ, «Հայորդի» հիմնադրամում հույս ունեն, որ կկարողանան գտնել բարի ու սրտացավ մարդկանց ու երեխաներին պարգեւել մանկության պայծառ օրեր։

«Հայորդի» բարեգործական հիմնադրամին աջակցել կարելի է հետեւյալ հաշվեհամարով՝ 11815042199803 (IDBank), ստացող՝ «Հայորդի» ԲՀ:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Арестовали 43 банковских вклада: экс-замминистра Иванов может быть оштрафован на 100 млрд рублей

Grassa – новый итальянский ресторан на Патриарших

Вернувшийся на Первый канал Познер, Кожевникова в оверсайз, Зацепин с семьей: показ фильма «Агент на уикенд»

В Курской области бывший полицейский закрыл собой жену от дрона ВСУ и погиб

Музыкальные новости

Медведев предупредил мелкие страны НАТО: Останется "мокрое место"

Собянин: МЦД продлят до Калужской, Смоленской, Тульской и Ярославской областей

Желдорреммаш определил лучших работников локомотиворемонтных заводов 2024 года

Можно ли перевестись из одной автошколы в другую в процессе обучения?

Новости России

В Петропавловске-Камчатском заметили еще четырех медведей

Столичный суд продлил арест экс-замглавы ГУ МЧС по Краснодарскому краю Симоненко

Синоптики предупредили москвичей о дожде 28 сентября

Grassa – новый итальянский ресторан на Патриарших

Экология в России и мире

Очень модный гардероб для этой осени: примеры образов

Как стильные прически и отличный макияж могут изменить имидж

Маршрут автопоезда «Остановим ВИЧ в Свердловской области!» в текущем году включает 24 города региона

В СЛД «Москва-Сортировочная» состоялось выездное заседание Комитета ОПЖТ по координации локомотивостроения и их компонентов

Спорт в России и мире

Павлюченкова объявила о досрочном завершении сезона

«Теннисистки заслуживают зарабатывать на равных с мужчинами». Веснина выступила за соразмерные призовые

Эйсинг-777 // Марин Чилич стал самым низкорейтинговым чемпионом турнира АТР

Янник Синнер не приедет на турнир ATP-500 в Вену

Moscow.media

Забетонирована первая опора моста «Парус»

Беспроводной сканер штрих-кодов SAOTRON P05i промышленного класса

Можно ли перевестись из одной автошколы в другую в процессе обучения?

ТСД SAOTRON RT41 GUN: практичный, производительный, надёжный











Топ новостей на этот час

Rss.plus






Фейк WalletConnect, утечка у MoneyGram и другие события кибербезопасности

Анна Атлас Задается Вопросом: Имеют ли Обоснования Мнения Станислава Кондрашова?

В Курской области бывший полицейский закрыл собой жену от дрона ВСУ и погиб

Ученые объяснили, почему пиво опаснее крепких алкогольных напитков