ԱՄՆ-ի ամենամեծ՝ UnitedHealthGroup առողջապահական ապահովագրականի տնօրեն 54-ամյա Բրայեն Թոմսոնի գնդակահարությունը Նյու Յորքում մեծ խանդավառություն է առաջացրել։ Ամերիկայում առողջապահությունը մասնավոր է, մարդիկ վճարում են միջինում տարեկան 8000 դոլար, սակայն ապահովագրականները հիմնականում չեն փակում բժշկական ծախսերը։ Առողջության բիզնեսով շուրջ 200 միլիոն դոլար դիզած Թոմսոնի սպանությունը վրեժ և դարման էր միլիոնավոր ամերիկացիների համար, ում հարազատները մահացել են բուժում չստանալով։ Համացանցում լեգենդներ ու ֆանտազիաներ են շրջանառվում մարդասպանի մասին, նա ներկայացվում է որպես դասակարգային պատերազմի զինվոր, վրիժառու։ Նրա քաղաքական մոտիվների մասին սկզբում քիչ վկայություններ կային. սպանության վայրում հայտնաբերվել էին փամփուշտներ, որոնց վրա գրված էր «delay» (հետաձգել), «deny» (մերժել) և հավանաբար «depose» (տապալել)։ Սա հղում է «Ապահովագրության D-երին», որ հաճախ օգտագործվում է ինդուստրիայի քննադատների կողմից։ Օրիգինալ D-երն այսպիսին են. «delay, deny, defend» (հետաձգել, մերժել, պաշտպանել)։ Ապահովագրական բիզնեսի ընդդիմախոսների կարծիքով, հենց այդ հաջորդականությամբ են ընկերությունները մերժում դիմումները։
Վրիժառուի հերոսացումը համացանցում հասավ կուլտի, երբ ոստիկանությունը 5 օր հետո գտավ կասկածյալին. 26-ամյա Լուիջի Մանջիոնին խելացի է ու խարիզմատիկ, հարուստ ընտանիքից, էլիտար դպրոցների և համալսարանի շրջանավարտ, իսկական ջենտլմեն և սրտակեր։
It’s like when the good citizens wanted Jesus to live but the evil authorities wanted Kyle instead. History always repeats itself. #LuigiMangione pic.twitter.com/A7LO3H0Vi9
— Hellmark™️ (@HellmarkTm) December 12, 2024
Ինչպես կանխատեսվում էր՝ Լուիջին անձամբ տուժել է առողաջական ապահովագրական սիստեմից։ Իր առողջության վատացման մասին Ռեդիթում բլոգ է վարել։ Նա մեջքի վնասվածքից հետո վիրահատվել էր, ու անասելի ցավերի մեջ էր։ Դա վկայել են նրա ընկերները և օրթոպեդները, ում CNN-ը խնդրել է մեկնաբանել Լուիջիի համացանցում դրած ռենտգեն նկարները։
New York Times-ին ոստիկանությունը փոխանցել է Լուիջի երեք էջանոց մանիֆեստը, որը նրա մոտ հայտնաբերվել է ձերբակալման պահին։ Թերթը չի հրապարակել մանիֆեստի տեքստը՝ կրքերն էլ ավելի չբորբոքելու համար։ Բայց ինտերնետում հորինվել են մի քանի մանիֆեստեր՝ բոլորը շատ հուզիչ։
Անկախ լրագրող Քեն Քլիպենշտայնը պնդում է, որ հրապարակում է իրական մանիֆեստը։
Դրանում ասվում է. «Անկեղծ եմ ասում, այդ պարազիտները արժանի էին։ Հիշեցում. ԱՄՆ-ն ամենաթանկ առողջական ապահովագրություն ունեցող երկիրն է, սակայն կյանքի տևողության առումով մենք միայն 42-րդն ենք։ Յունայթեդը (…) ամենամեծ ընկերությունն է ԱՄՆ կապիտալիստական շուկայում՝ զիջելով միայն Apple, Google, Walmart ընկերություններին։ Այն միայն աճում է, իսկ մեր կյանքի սպասվող տևողութունը՝ ոչ։ Իրականությունն այն է, որ այս (…) -ները ուղղակի շատ են իշխանություն ստացել և շարունակում են շահագործել մեր երկիրը՝ հանուն մեծ շահույթի, քանի որ ամերիկացի հանրությունը նրանց անպատիժ է թողել։
Բնականաբար, հարցը ավելի բազմակողմանի է, բայց ես ոչ տեղ ունեմ, ոչ էլ անկեղծ ասած, ուզում եմ ձևանալ, որ թեմայի գիտակ եմ, որ իրավիճակի ամբողջ բացատրությունը գրեմ։ Շատերն են լույս սփռել այս հարցի վրա տարիներ շարունակ (օրինակ՝ Ռոզենթալը, Մորը), բայց խնդիրները մնացել են։ Հարցն արդեն տեղեկացվածության մասին չէ, այլ ուժերի խաղի։ Փաստորեն, ես առաջինն եմ, որ առերեսվում եմ սրա հետ՝ նման բրուտալ անկեղծությամբ»։
Մանիֆեստերից հետո Լուիջիի հանդեպ համաամերիկյան սերը միայն մեծացել է։
Will we never learn? #LuigiMangione is #JesusChrist #JesusSaves #JesusWins #HesRisen #Christmas2024 pic.twitter.com/hq0E3EUvAk
— Scott Capurro (@scottcapurro) December 11, 2024
Համազգային պարսավանքի են արժանացել Ալթունա քաղաքի ուժայինները և Մաքդոնալդսի գանձապահը, ով ճանաչել և «մատնել է» Լուիջին։
«Հուդա, դու նույնիսկ չես ստանա 30 կոպեկ արծաթը», – գրում են X-ի օգտատերերը։ Ըստ չճշտված լուրերի՝ Լուիջիին հայտնաբերողին ոստիկանությունը խոստացել է տալ 60 հազար դոլար պարգև, բայց չի տվել։
Judas betrays Luigi Mangione historic 2024 colorized. pic.twitter.com/V70wUMYQ31
— Dogwisdom (@DogWisdomPoker) December 10, 2024
«Մաքդոնալդսի խոհանոցը լի է կռիսներով։ Բոյկետե՛ք», – գրում են ֆասթֆուդի ցանցի էջերում։
Արագ սննդի ցանցի մրցակից ընկերություններն էլ առիթը բաց չեն թողնում։ Բուրգեր Քինգը նույն օրը սկսել էր գովազդային հրապարակումներում գրել, որ իրենք «գործ տվող չեն»։
«Լուիջին տրանֆորմացրեց աջ ու ձախի մեջ մշակութային դարձած պատերազմը՝ վերադարձնելով այն նախնական դասակարգային պատերազմի։ Նա նաև լակմուսի թեստ դարձավ։ Նրա գործողության հանդեպ վերաբերմունքով տարբերակեց ձախ ուժերին. ովքեր են իրականում [խոսում] դասակարգի մասին և ովքեր մշակութային սիմվոլիկայի։ Իսկ աջերի մեջ՝ ովքեր ունեն դասակարգային գիտակցութուն ու ովքեր են սապոգ լիզողներ»։
So authorities say they have matching fingerprints on a water bottle (which before they said was too smudged for id) and a kind granola bar wrapper at the scene. Cops are well known for fabricating evidence btw. #FreeLuigi #LuigiMangione pic.twitter.com/vKq8Y21rNh
— Shanna Talley (@Oracle1313) December 11, 2024
Թոմսոնի սպանության հաջորդ օրը մյուս խոշոր ապահովագրական ընկերությունների տնօրենները հեռացրել են իրենց լուսանկարները կայքերից և չեղարկել օֆֆլայն հանդիպումները ինվեստորների հետ։ անվտանգություն ապահովող մասնավոր ընկերություններ դիմողների թիվը կրկնապատկվել է։
Փենսիլվանիայում ուժայինները Լուիջիի ձերբակալման հայտարության մասին ասուլիսը սկսել են հորդորով՝ «Նա հերոս չէ, դադարեցրեք։ Նա մարդասպան է»։
Տրամադրությունների վրա նման հորդորները չեն ազդում։
With BLM openly stating “let’s do to them what they did to us” and the woke mob treating Luigi like a hero, this world is on a one-way track to anarchy. pic.twitter.com/Cmpo6aCUiJ
— Sarah Fields (@SarahisCensored) December 10, 2024
«Համենայն դեպս ես դասակարգային սոլիդարության նման շարժում չեմ կարողանում հիշել։ Եթե համակարգը ներսից պիտի քանդվի, արդյո՞ք եղել է դեպք, երբ սիտեմը՝ այդքան շահութաբեր համակարգը, քանդվել է առանց բռնության։ Չեմ կարծում, որ նման բան եղել է։ Բանկերը անգամ 2008-ի ճգնաժամից հետո չփոխվեցին, միայն ավելի մեծացան։ Ես հույս ունեմ, սա միակ զոհն է, որ կպահանջվի, որպեսզի օրենսդիրները նկատեն՝ ինչքան զզված են մարդիկ, ինչքան միավորող է զայրույթն այն բանից, որ մարդկանց և առողջապահության մեջտեղում շահույթ ստանալու ֆակտոր կա։ Ես հուսով եմ, քաջ քայլ կանեն և կվերջացնեն մասնավոր առողջապահական սիստեմը », – ասել է Hysteria փոդքասթի հոսթ Էրին Ռայնը։
The post Այդ պարազիտներն արժանի են․ աղմկահարույց սպանության մեջ կասկածվողը first appeared on Epress.am.Did Luigi Mangione dethrone Stalin for sexiest mugshot of all time? #LuigiMangioni #LuigiMangione pic.twitter.com/8bLZIxTZ3l
— Jared Downing (@jdowningthehack) December 9, 2024